Շնորհավոր մայիսի 1

Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր։ 8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները։ Այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա։ Իսկ այսօր,յուրաքանչյուր տարի աշխարհի շատ երկրներում մայիսի մեկը տոնում ենք՝աշխատանքի,աշխատավորի,աշխատողի օր…

Սիրելի՜ աշխատավորներ,սիրով շնորհավորում եմ Ձեզ՝ յուրաքանչյուրիդ, ցանկանում բեղնավոր աշխատանք,յուրաքանչյուր ոք,թո՜ղ գտնի իրեն վայել աշխատանք,ամեն ոք ստանա իրեն արժանի աշխատանքի պատասխան և բոլորիդ նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ աշխատանքային ոլորտում… Ասում են.«Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն»: Այո՜,աշխատանքը ոչ միայն գեղեցկացնում,այլև երիտասարդացնում և երջանկացնում է մարդուն…

Շնորհավոր Մայիսի 1…

Նորություններ