Ամփոփվեց «Focus Incubator» բիզնես դասընթացը

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի կողմից իրականացվող «FocUs Incubator»  բիզնես դասընթացը մոտեցավ ավարտին։
Ծրագրի շրջանակներում ձևավորվեցին ստարտափ թիմեր, կազմակերպվեցին գործնական այցեր տարբեր ստարտափ ընկերություններ և տրամադրվեց բիզնես խորհրդատվություն։ Եվ իհարկե, վերջում մասնակիցները իրենց 2 ամիսների կատարած աշխատանքը ներկայացրեցին ժյուրիին, ովքեր խորհուրդներ տվեցին թիմերին և հանդես եկան առաջարկություններով։
Ընտրվեցին 2 թիմեր, ովքեր բուհի կողմից կստանան աջակցություն իրենց բիզնես գաղափարների իրականացման հետագա փուլերում։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին այս ընթացքում մեզ աջակցելու համար՝
1. FAST
2. AUA
3. Techno-Educational Academy
4. IT Space
Նաև շնորհակալություն ենք հայտնում ժյուրիին՝ Արտյոմ Հարությունյան, Կարեն Պետրոսյան, Ելենա Մարտիրոսյան, Անահիտ Հակոբյան, ովքեր մասնակիցների հետ նաև կիսվեցին խորհուրդներով։Եվ շնորհակալությունների ցանկում հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Հետազոտությունների և զարգացման» բաժնի աշխատակիցներին՝ Լաուրա Մովսիսյանին և Սամվել Նազարյանին այս ամբողջ ընթացքում «Focus Incubator» բիզնես դասընթացը համակարգելու համար։
Հաջողություն ենք մաղթում բոլորին իրենց հետագա նախաձեռնություններում։

Նորություններ