“THINK AND TALK” միջոցառման հայտերի ընդունման հայտարարություն

«Կրթություն-բիզնես միջավայր» համագործակցության հարթակը դեկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում  կազմակերպում է «THINK AND TALK» միջացառումը Շիրակի մարզի բոլոր բուհերի, քոլեջների ուսանողների, վարժարանների ու ավագ դպրոցների աշակերտների համար:

Միջոցառման ընթացքում`

1․ Մտածելու և խոսելու ենք նորարարական գաղափարների մասին

2․ Ձևավորելու ենք ստարտափ խմբեր

3․Մենթորների աջակցությամբ ուղղորդելու ենք խմբերին՝ իրենց գաղափարների զարգացման հարցում

4․ Խմելու ենք համեղ թեյ ու սուրճ

5․Պատմելու ենք նորարարական բիզնես գաղափարների իրականացման մասին։

Հարթակի նպատակը բիզնես միջավայրի ու կրթական համակարգի սերտ համագործակցությունն է, որտեղ ուսանողը կլինի գլխավոր դերակատարը բիզնես գաղափարների գեներացումից  մինչև բիզնեսի ստեղծման ու զարգացման փուլերում:

Հարթակի մասնակիցը դառնալով ուսանողները  հնարավորություն են ստանում աշխատաշուկայում դառնալ առավել մրցունակ, աջակցություն են ստանում իրենց բիզնես գաղափաների ձևավորման, իրականացման աշխատանքներում, ինչպես նաև հաստատում են կայուն ու շարունակական կապ գործատուների հետ:

Հարթակն առանցքային նշանակություն ունի նաև կրթական հաստատությունների համար, որի շնորհիվ կրթական հաստատությունները դառնում են առանցքային կապող օղակ՝ կրթություն-բիզնես միջավայրում:

Դե ինչ, բաց մի՛ թող զարգանալու ու սեփական ստարտափն ունենալու հնարավորությունն ու լրացրու հայտը:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել [email protected] էլ.հասցեին կամ զանգահարել +374 77 962 863, +374 77190895 հեռախոսահամարներով:

 

Նորություններ