Study Tour Experience միջազգային վերապատրաստման ծրագիր

ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը (НИУ ВШЭ) Study Tour
Experience ծրագրի շրջանակներում հայտարարում է ուսանողների համար միջազգային վերապատրաստման եզակի
հնարավորություն:

Դասընթացի հիմնական ուղղություններն են՝
 Բիզնես և կառավարում
 Մարքեթինգ և հաղորդակցություն
 Համաշխարհային տնտեսություն և քաղաքականություն
 Ֆինանսներ և իրավունք
 Ֆինանսներ, տնտեսություն և տվյալների վերլուծություն

Ծրագիրը իրականացվելու է օնլայն ձևաչափով, այն անցկացվելու է անգլերենով  կամ ռուսերենով։

Վերապատրաստման դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան այն հավաստող վկայականներ:

Մասնակցել կարող են բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսի ուսանողները,
այդ թվում՝ մագիստրատուրայի:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել կայքում և ուղարկել մոտիվացիոն
նամակ, որի հիման վրա կընտրվեն լավագույները:

Հայտերն ընդունվում են հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում, իսկ դասընթացը
տևելու է մեկ շաբաթ՝ նոյեմբերի 23-ից 28-ը:

ՀՊՏՀ ուսանողների համար դասընթացը լինելու է անվճար:

Մանրամասների համար, անցեք հղումով։

Նորություններ