«Օգնական 5» ծրագրի ամփոփում

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ամփոփվեց «Օգնական» ծրագրի 5-րդ շրջափուլը: Սա մի ծրագիր է, որ ներդրվել է բուհական կրթությունը աշխատաշուկային կապելու համար: Բազմիցս լսել ու առնչվել էինք այն խնդրին, որ ուսանողները կտրված են աշխատաշուկայից և ունեն գործնական գիտելիքների պակաս և որ ուսումնառության ընթացքում 1-2 պրակտիկան բավարար չէ ուսանողի գործնական հմտությունները զարգացնելու համար:ՈՒսանողների շրջանակում   կատարվել է  հարցու, որի

արդյունքում Ուսանողների 63%-ը պրակտիկայի կազմակերպման գործընթացը  գնահատել է գերազանց, 19 %-ը՝ լավ, 13 %-ը՝ միջին, 5 %-ը՝ միջինից ցածր։

Ամփոփման միջոցառմանը ներկա գտնվեցին նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ովքեր հանձնեցին «օգնականների» հավաստագրերը։Այնուհետև իրենց գաղափարները  փորձարկեցին արհեստական բանականության  լամպի մոտ։

Ի լրումն նշենք, որ «Օգնական» ծրագրի 5-րդ շրջափուլին,  մասնակցեցում էին  41 ուսանողներ՝

13 կազմակերպություններում, որոնցից երեքը ստացել են աշխատանքի առաջարկ։

Նորություններ