ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը այսօրվանից հայտարարում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2026-2027 ուստարվա ընդունելությունը, որը կտևի մինչև հունիսի 26-ը ներառյալ։
Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) տեղերի համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2 փուլով՝
- Առաջին փուլ՝ հունիսի 8-ից մինչև հունիսի 26-ը ներառյալ,
- Երկրորդ փուլ՝ օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ։
Պահանջվող փաստաթղթերը
Դիմորդները ՀՊՏՀ ԳՄ ընդունող հանձնաժողով (ք․Գյումրի, Վ․ Սարգսյան 32) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1․ Բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի բնագրերն ու ու պատճենները կամ ակադեմիական տեղեկանք՝ տվյալ տարվա այն շրջանավարտների համար, որոնք դեռ չեն ստացել ավարտական փաստաթուղթ
2. Անձնագրի բնօրինակ և պատճենը,
3. ՀԾՀ բնօրինակ և պատճենը
4. 3×4 սմ չափի 4 լուսանկար,
5. Զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի բնօրինակ և պատճենը (արական սեռի դիմորդների համար)
6. ՀՀ օրենսդրությամբ հաստատված արտոնություններից օգտվող դիմորդների համար՝ համապատասխան հաստատող փաստաթղթեր և դրանց պատճենները (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի երեխա լինելու, ժամկետային զինծառայության ընթացքում հաշմանդամ դառնալու, առանց ծնողական խնամքի մինչև 23 տարեկան երեխա լինելու մասին։
Շեմային քննություն
Առաջին փուլի դիմորդները քննությունը հանձնում են հունիսի 30-ին, ժամը 12:00-ին։
Երկրորդ փուլի դիմորդները՝ օգոստոսի 31-ին, ժամը 12:00-ին։ Շեմային քննությունը անցկացվում է բանավոր ձևաչափով, հարցաշարերը կգտնեք այստեղ:
Մրցույթի արդյունքների հրապարակում
Առաջին փուլի արդյունքները՝ մինչև հուլիսի 3-ը,
Երկրորդ փուլի արդյունքները՝ մինչև սեպտեմբերի 4-ը։
ՀՊՏՀ ԳՄ մագիստրատուրայի մասնագիտություններին, ուսման վարձերին և տեղերի քանակներին կարող եք ծանոթանալ այստեղ
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ ԳՄ ընդունող հանձնաժողովին՝ 093935844,031235844


