Ակադեմիական կազմի թափուր պաշտոնների բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով, մինչև 1 տարով կամ ժամավճարային հիմունքներով տեղակալման պայմանով

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար, հայտարարում է բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով (ակադեմիական կազմի մինչև 1 տարով կամ ժամավճարային հիմունքներով տեղակալման պայմանով)։

Մրցույթի պարզեցված ընթացակարգով՝ մինչև մեկ տարով կամ ժամավճարի հիմունքներով ակադեմիական կազմի թափուր պաշտոններին կարող են հավակնել այն անձինք, ովքեր համապատասխանում են «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ակադեմիական կազմի ձևավորման կանոնակարգի 12-16-րդ կետերով սահմանված պահանջներին և 17-րդ կետով սահմանված չափանիշներին, բացառությամբ 17-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված չափանիշների։

Հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում պետք է ներկայացնեն՝

1) դիմում տնօրենին,
2) կադրերի հաշվառման անհատական թերթիկը,
3) գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաս­տա­թղթերի պատճենները (առկայության դեպքում) կամ բարձրագույն մաս­նա­գիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) պատճենը,
4) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակը,
5) ինքնակենսագրություն,
6) առկայության դեպքում՝ ՀՊՏՀ-ում կազմակերպված վերապատրաստումներին մասնակցության վավերացված սերտիֆիկատ (-ներ) (2026-2027 ուսումնական տարում տեղակալման համար պարտադիր պայման չէ),
7) առկայության դեպքում՝ ՀՊՏՀ-ում կազմակերպված ատեստավորման փաստաթուղթ (2026-2027 ուսումնական տարում տեղակալման համար պարտադիր պայման չէ),
8) մասնագիտական և գիտամանկավարժական ստաժը հավաստող փաս­տա­թղթեր,
9) տեղեկանք ասպիրանտուրան ավարտելու մասին (անհրաժեշտության դեպքում):

Առաջին անգամ ՀՊՏՀ-ում ակադեմիական պաշտոնի հավակնորդները համա­պա­տասխան դիմումին կից ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

1) գիտական (որակավորման) աստիճանը և գիտա­կան կոչումը հաստատող փաս­տա­թղթերի պատճենները (առկայության դեպքում) կամ բարձրագույն մաս­նա­գիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) պատճենը (անհրաժեշտության դեպ­քում),
2) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակը (առկայության դեպքում),
3) ինքնակենսագրություն,
4) մասնագիտական և գիտամանկավարժական ստաժը հավաստող փաս­տա­թղթեր (առկայության դեպքում),
5) տեղեկանք ասպիրանտուրան ավարտելու մասին (անհրաժեշտության դեպ­քում):

Հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմումի ձևանմուշը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղմամբ: 

Ժամավճարային հիմունքներով  հետևյալ հղմամբ։

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ակադեմիական կազմի ձևավորման կանոնակարգը տե՛ս հետևյալ հղմամբ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը բնօրինակներով) պետք է ներկայացնել՝  2026 թ. հունիս 03-ից հուլիսի 1-ը ներառյալներառյալ, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն (բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից), ՀՊՏՀ ԳՄ ՄՌԿ բաժին (հասցեն՝ ք. Գյումրի,Վազգեն Սարգսյան 32, ՀՊՏՀ ԳՄ 2-րդ հարկ) հեռ. (+37493935844, +37494571573):

Մրցույթին մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումները (փաստաթղթերը բնօրինակների սկանավորված տարբերակներով) պետք է ներկայացնել 2026 թ. հունիս 03-ից հուլիսի 1-ը ներառյալ, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀՊՏՀ ԳՄ asuegb.hr@gmail.com  էլեկտրոնային փոստի հասցեով։

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Պրոֆեսորի 1 հաստիք՝ 0․25 դրույքով

2․Դոցենտի 1 հաստիք ՝ 0,5 դրույքով

3․ Դասախոսի 1 հաստիք 0,5 դրույքով

 

ԱԿՏՈՒԱՐԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Դասախոսի 1 հաստիք ՝ 0․5 դրույքով

2․ Դասախոսի 1 հաստիք ՝ 0․25 դրույքով

3․ Դասախոսի 1 հաստիք ժամավճարային հիմունքներով

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԱՈՒԴԻՏԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Դոցենտի 1 հաստիք՝ 0․25 դրույքով

2․Ավագ դասախոսի 2 հաստիք՝ յուրաքանչյուրը 0.5 դրույքով

3․Ավագ դասախոսի  4 հաստիք՝ յուրաքանչյուրը 0.25 դրույքով

4․Դասախոսի 1 հաստիք 0,5 դրույքով

5․Դասախոսի 2 հաստիք յուրաքանչյուրը  0,25 դրույքով

 

ԲԻԶՆԵՍ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Դոցենտի  1 հաստիք՝ 0․25 դրույքով,

2․ Ավագ դասախոսի 1 հաստիք ժամավճարային հիմունքներով

 

ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Դոցենտի 1 հաստիք՝ 0.5 դրույքով

2․Դոցենտի 1 հաստիք՝ 0.25 դրույքով,

3․Դասախոս 1 հաստիք ՝ 0․5 դրույքով

 

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Դասախոսի 1 հաստիք ՝ 0․5 դրույքով,

2․ Դասախոսի 1 հաստիք ժամավճարային հիմունքներով

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Դոցենտի 1 հաստիք՝ 0.25 դրույքով

2․Դասախոսի 1 հաստիք՝ 0.25 դրույքով

 

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Պրոֆեսորի 1 հաստիք ժամաճարային հիմունքներով

2․Ավագ դասախոսի 1  հաստիք՝ 0.5 դրույքով

3․Ավագ դասախոսի 1  հաստիք՝ 0.25 դրույքով

4․Դասախոսի 4 հաստիք՝ յուրաքանչյուրը 0.5 դրույքով

5․Դասախոսի 3  հաստիք՝ յուրաքանչյուրը 0.25 դրույքով

6․Ասիստենտի 3 հաստիք՝ 0.25 դրույքով

 

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Դոցենտի 1 հաստիք՝ 1․0 դրույքով

2․Դոցենտի 1 հաստիք՝ 0․5 դրույքով

3․Դոցենտի 1 հաստիք՝ 0․25 դրույքով

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Դոցենտի  1 հաստիք՝ 0.5 դրույքով

2․Դոցենտի  3 հաստիք՝ 0.25 դրույքով

3․Ավագ դասախոսի  3 հաստիք՝ 0.25 դրույքով

 

ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Դոցենտի 2 հաստիք՝ 0.25 դրույքով

2․Դասախոսի 1 հաստիք՝ յուրաքանչյուրը 0.25 դրույքով

3․Ավագ դասախոսի 1 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով,

4․Դասախոսի 1 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Դասախոսի 1 հաստիք ՝ 0․5 դրույքով

2․Դասախոսի 3 հաստիք ՝ ժամավճարային հիմունքներով

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Ավագ դասախոսի 1 հաստիք ՝ 0․25 դրույքով,

2․Դասախոսի 1 հաստիք ՝ 0․25 դրույքով,

3․Դասախոսի 2 հաստիք ժամավճարային հիմունքներով

 

ՖԻԶԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Ավագ դասախոսի 1 հաստիք՝ 0.5 դրույքով

2․Ավագ դասախոսի 2 հաստիք՝ 0.25 դրույքով

3․Դասախոսի 1 հաստիք՝ 0.25 դրույքով

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Դոցենտի 3 հաստիք՝ 0.5 դրույքով

2․Ավագ դասախոսի 2 հաստիք՝ 0.25 դրույքով

3․Դասախոսի 1 հաստիք՝ 1․0 դրույքով

4․Դասախոսի 1 հաստիք՝ 0.5 դրույքով

5․Դասախոսի 4 հաստիք՝ 0.25 դրույքով

6․Ասիստենտի 1 հաստիք՝ 0.25 դրույքով

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈՒ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

1․Դոցենտի 1 հաստիք՝ 0.5 դրույքով

 

Նորություններ