ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հայտարարում է ուսումնական գործընթացի որակի ապահովման փորձագիտական խմբի անդամների հավաքագրման մրցույթ

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ՝ (ՀՊՏՀ ԳՄ) ուսումնական գործընթացի որակի ապահովման համար ձևավորում է մասնագիտական ծառայություններ մատուցող փորձագիտական խումբ՝ բաղկացած 5 անդամներից, որոնցից 2-ը՝ ՀՊՏՀ ԳՄ ուսանողներ։

Որակի ապահովման փորձագիտական խմբի գործունեության շրջանակին կարող եք ծանոթանալ այստեղ /հղում՝ 1 տեքստով

Փորձագիտական խումբը ձևավորվում է 1 տարի ժամկետով, մրցութային կարգով. ընտրությունը կատարվելու է մրցութային հանձնաժողովի կողմից՝ թեկնածուների (հավակնորդների) ինքնակենսագրականների և հարցազրույցի արդյունքների հիման վրա:

Փորձագետի թեկնածուն պետք է բավարարի հետևյալ պահանջներին (բացառությամբ ուսանողների)`

  • լինի ՀՊՏՀ ԳՄ պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձնակազմի ներկայացուցիչ,
  • ունենա կրթության որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացների ու համակարգերի վերաբերյալ գիտելիք և փորձառություն, օրինակ, կրթական ծրագրերի մշակման, մշտադիտարկման և գնահատման (կրթության որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի վերաբերյալ գիտելիքը հավաստող հավաստագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն),
  • կարողանա իրականացնել կիրառական հետազոտություններ և վերլուծություններ,
  • տիրապետի ռազմավարական և վիճակագրական վերլուծության գործիքակազմի,
  • տիրապետի առնվազն 2 օտար լեզվի՝ ներառյալ ռուսերենը:

Փորձագետի ուսանող թեկնածուն պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝

  • ունենա կրթության որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացների ու համակարգերի վերաբերյալ գիտելիք (կրթության որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացներին մասնակցության փորձը կդիտվի որպես առավելություն),
  • տիրապետի առնվազն 2 օտար լեզվի՝ ներառյալ ռուսերենը։

Փորձագետների աշխատանքը սկսվում է 2021թ. Սեպտեմբերի 1-ից, մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարացվել ըստ անհրաժեշտության:

Դիմումների վերջնաժամկետ՝  ապրիլի  30:

 Նախնական դիմելու համար կարող եք անցնել հղմամբ՝      

Նորություններ