«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ՝ (ՀՊՏՀ ԳՄ) ուսումնական գործընթացի որակի ապահովման համար ձևավորում է մասնագիտական ծառայություններ մատուցող փորձագիտական խումբ՝ բաղկացած 5 անդամներից, որոնցից 2-ը՝ ՀՊՏՀ ԳՄ ուսանողներ։
Որակի ապահովման փորձագիտական խմբի գործունեության շրջանակին կարող եք ծանոթանալ այստեղ /հղում՝ 1 տեքստով
Փորձագիտական խումբը ձևավորվում է 1 տարի ժամկետով, մրցութային կարգով. ընտրությունը կատարվելու է մրցութային հանձնաժողովի կողմից՝ թեկնածուների (հավակնորդների) ինքնակենսագրականների և հարցազրույցի արդյունքների հիման վրա:
Փորձագետի թեկնածուն պետք է բավարարի հետևյալ պահանջներին (բացառությամբ ուսանողների)`
- լինի ՀՊՏՀ ԳՄ պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձնակազմի ներկայացուցիչ,
- ունենա կրթության որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացների ու համակարգերի վերաբերյալ գիտելիք և փորձառություն, օրինակ, կրթական ծրագրերի մշակման, մշտադիտարկման և գնահատման (կրթության որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի վերաբերյալ գիտելիքը հավաստող հավաստագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն),
- կարողանա իրականացնել կիրառական հետազոտություններ և վերլուծություններ,
- տիրապետի ռազմավարական և վիճակագրական վերլուծության գործիքակազմի,
- տիրապետի առնվազն 2 օտար լեզվի՝ ներառյալ ռուսերենը:
Փորձագետի ուսանող թեկնածուն պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝
- ունենա կրթության որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացների ու համակարգերի վերաբերյալ գիտելիք (կրթության որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացներին մասնակցության փորձը կդիտվի որպես առավելություն),
- տիրապետի առնվազն 2 օտար լեզվի՝ ներառյալ ռուսերենը։
Փորձագետների աշխատանքը սկսվում է 2021թ. Սեպտեմբերի 1-ից, մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարացվել ըստ անհրաժեշտության:
Դիմումների վերջնաժամկետ՝ ապրիլի 30:
Նախնական դիմելու համար կարող եք անցնել հղմամբ՝