ՀՊՏՀ ԳՄ «120 կմ-ը այսքան մոտ և այսքան հեռու՝ 25 տարվա դիտակետից» խորագրով համաժողով

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարանների բացման արարողությանը:

Մասնաճյուղի հիմնադրման 25 ամյակին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, ԿԳՄՍ, ՏԿԵ փոխնախարարներ, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ,բուհերի ռեկտորներ և տնօրեններ ներկա էին մասնաճյուղի երեք նոր ենթակառուցվածների բացման արարողությանը:
 
Նորաբաց ստեղծարարության և նորարարության/Innovation Hub/, դասախոսների համաշխատանքի և հեռավար կրթության լսարանները ձևավորվել են տեխնոլոգիական նոր լուծումներով և միտված են կրթություն ստանալն ավելի հաճելի դարձնելուն՝ ուսանողների ստեղծարար գաղափարների գեներացման և քննարկման, ստարտափ թիմեր ձևավորելու նպատակով։Նշենք նաև որ հեռավար կրթության լսարանը  անվանակոչվել է  Հայկական գործոն ծրագրի անունով, որը իրականացցվում է Հայկական անկախ համալսարանի (AIU)-ի և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի միջև համագործակցության արդյունքում։
«Այս մասնաճյուղը, որ ստեղծվել է, առաջնային նպատակը միայն եղել է կրթություն տալը: Եվ երբ ես տարիներ առաջ դասախոսում էի համալսարանում, միշտ ինձ մոտ հարց էր առաջանում, թե ինչո՞ւ են գյումրեցի ուսանողներն առանձնանում, ի՞նչ տարբերություն կա Երևանում կամ այլ բնակավայրերում դասավանդելու և Գյումրիում դասավանդելու մեջ: Ասեմ, որ Գյումրիում շատ ավելի պատասխանատու ես զգում քո խոսքի համար, այստեղ ուսանողները միայն չեն նստում ու լսում ասածդ, Գյումրիում ընկալում են, հասկանում: Այժմյան տնօրենի հետ հենց ուսանողների հետ հանդիպումներում էլ ծանոթացել եմ, գյումրեցի ուսանողներն ուրիշ են, և ես միշտ գնահատում եմ դիմացինի ազատությունը»,- անկեղծանում է Վահագն Խաչատուրյանը:

Նորություններ