Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարանների բացման արարողությանը:
Մասնաճյուղի հիմնադրման 25 ամյակին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, ԿԳՄՍ, ՏԿԵ փոխնախարարներ, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ,բուհերի ռեկտորներ և տնօրեններ ներկա էին մասնաճյուղի երեք նոր ենթակառուցվածների բացման արարողությանը:
![](https://asuegb.am/wp-content/uploads/2022/04/278980532_277542384480706_7300657720252395761_n-300x225.jpg)
![](https://asuegb.am/wp-content/uploads/2022/04/279156915_510907314035936_847186172740456122_n-300x225.jpg)
![](https://asuegb.am/wp-content/uploads/2022/04/278983097_756624085498471_6678841314729010134_n-300x225.jpg)
![](https://asuegb.am/wp-content/uploads/2022/04/278980529_725326892044706_5291136222454339667_n-300x225.jpg)
![](https://asuegb.am/wp-content/uploads/2022/04/278984418_1331070190736890_710043099065147784_n-300x225.jpg)
![](https://asuegb.am/wp-content/uploads/2022/04/279123733_2176742192473303_8451171886258060333_n-300x225.jpg)
![](https://asuegb.am/wp-content/uploads/2022/04/279218231_1033979250844594_5904978770871824991_n-300x225.jpg)
![](https://asuegb.am/wp-content/uploads/2022/04/279281253_475132151014576_865124069614242169_n-300x225.jpg)
Նորաբաց ստեղծարարության և նորարարության/Innovation Hub/, դասախոսների համաշխատանքի և հեռավար կրթության լսարանները ձևավորվել են տեխնոլոգիական նոր լուծումներով և միտված են կրթություն ստանալն ավելի հաճելի դարձնելուն՝ ուսանողների ստեղծարար գաղափարների գեներացման և քննարկման, ստարտափ թիմեր ձևավորելու նպատակով։Նշենք նաև որ հեռավար կրթության լսարանը անվանակոչվել է Հայկական գործոն ծրագրի անունով, որը իրականացցվում է Հայկական անկախ համալսարանի (AIU)-ի և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի միջև համագործակցության արդյունքում։
![](https://asuegb.am/wp-content/uploads/2022/04/2-1-300x190.jpg)
![](https://asuegb.am/wp-content/uploads/2022/04/3-1-300x204.jpg)
![](https://asuegb.am/wp-content/uploads/2022/04/4-1-300x200.jpg)
![](https://asuegb.am/wp-content/uploads/2022/04/5-1-300x298.jpg)
![](https://asuegb.am/wp-content/uploads/2022/04/11-2-300x200.jpg)
«Այս մասնաճյուղը, որ ստեղծվել է, առաջնային նպատակը միայն եղել է կրթություն տալը: Եվ երբ ես տարիներ առաջ դասախոսում էի համալսարանում, միշտ ինձ մոտ հարց էր առաջանում, թե ինչո՞ւ են գյումրեցի ուսանողներն առանձնանում, ի՞նչ տարբերություն կա Երևանում կամ այլ բնակավայրերում դասավանդելու և Գյումրիում դասավանդելու մեջ: Ասեմ, որ Գյումրիում շատ ավելի պատասխանատու ես զգում քո խոսքի համար, այստեղ ուսանողները միայն չեն նստում ու լսում ասածդ, Գյումրիում ընկալում են, հասկանում: Այժմյան տնօրենի հետ հենց ուսանողների հետ հանդիպումներում էլ ծանոթացել եմ, գյումրեցի ուսանողներն ուրիշ են, և ես միշտ գնահատում եմ դիմացինի ազատությունը»,- անկեղծանում է Վահագն Խաչատուրյանը: