Գաղափարից մինչև ֆինանսավորում

Startup. այս բառը շատերս ենք լսել, ոմանք էլ փորձել են ձեռնամուխ լինել և հիմնել ստարտափ։ Ի վերջո, ի՞նչ է նշանակում այդ գեղեցիկ, բայց գաղտնիքներ ունեցող բառը։

Ստարտափը ժամանակավոր կառույց է `ուղղված ընդարձակ բիզնես գաղափարի որոնմանը և իրականացմանը։

ՀՊՏՀ  Գյումրու մասնաճյուղի  ԶԾԳՈԱԱԿ  բաժնի  նախաձեռնությամբ «Ստարտափ ակադեմիա» ծրագրի շրջանակներում իրականացրել են «Բիզնես դասընթացներ» ուսանողների և աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են ստարտափերով։

Դասընթացի արդյունքում ձևավորվել են երեք ստարտափ թիմեր,ովքեր ներկայացրել են իրենց բիզնես գաղափարները ժյուրիի անդամներին։

Ժյուրիի անդամներն են ՝

Դավիթ Յուզբաշյան – ”Due-X Group” ՍՊԸ և Ispere lab Creative Agency-ի  հիմնադիր տնօրեն

Էրիկ Խաչատրյան –Բիզնեսի զարգացման մասնագետ WIC, GlobalR.com-ի գլխավոր գործառնական տնօրեն

Վանիկ Չալոյան – Ստարտափ Արմենիա» հիմնադրամի խորհրդի անդամ,

Արփինե Սարգսյան – ՀՊՏՀ ԳՄ ԶԾԳՈԱԱԿ  բաժնի  պետ,

Սամվել Նազարյան – ՀՊՏՀ ԳՄ, ԶԾԳՈԱԱԿ բաժնի Ինովացիոն և ստարտափերի գծով  մասնագետ։

Մրցույթի արդյունքներով  3-րդ տեղը զբաղեցրած թիմին հնարավորություն տրվեց  անվճար օգտվելու Ստարտափ Արմենիայի աշխատանքային տարածքից (cowoking), ինչպես  նաև  GlobalR.com-ի ծառայություններից 50 տոկոս զեղչով։

2-րդ տեղը զբաղեցրած գաղափարն արժանացավ  1000 դոլարի նվեր  քարտի` Ispere lab Creative Agency-ի ծառայություններից օգտվելու համար, իսկ  մրցույթում հաղթած  թիմը  ստացավ մրցանակ բուհի կողմից՝ 500․000 դրամի  չափով։

 

 

 

Նորություններ