Ֆինանսական շուկայում ՀՀ ԿԲ գործառնությունների տոկոսադրույքները (%)

Զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներում տնտեսական ակտիվության և աճի ապահովման համատեքստում կարևորվում է գնաճի ցածր և կայուն մակարդակը: Գնաճի կարգավորման հիմնական ու ճկուն գործիք է համարվում դրամավարկային քաղաքականության կարճաժամկետ գործիքակազմը (կարճաժամկետ տոկոսադրույքները):

Հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման առանձնահատկութունները և վերջին երկու տարվա մարտահրավերները՝ COVID -19 և Արցախում ռազմական գործողութուններ, առանձնակի կարևորութուն է ստանում 12-ամսյա կանխատեսվող միջակայքում գնաճի նպատակադրված 4%-ի ապահովումը: 2019-2020թթ. Կենտրոնական բանկի կողմից շարունաբար իրականացվել է դրամավարկային քաղաքականության պայմանների մեղմացում՝ աստիճանաբար իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.5 տոկոսային կետով: 2020թ. դեկտեմբեր ամսից սկսած տնտեսությունում ձևավորված տնտեսական և քաղաքական անորոշութունները, արտաքին գնաճային ճնշումները և ազգային արժույթի արժեզրկումը ստիպեցին  ՀՀ Կենտրոնական բանկին աստիճանական բարձրացնել դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքները:

Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝  «Ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների» ամբիոնի դասախոս Ռոզա Կուրղինյան։

Աղբյուր՝ www.cba.am

Նորություններ