ghost

Երջանկությունը ևս չափման ենթակա է

«Երջանկության համաշխարհային զեկույցը» մշակվել է 2002 թվականին և ներկայացնում է աշխարհի ամենաերջանիկ երկրները՝ հիմնվելով մի քանի գործոնների վրա: Դրանք են՝

• Համախառն ներքին արդյունք՝ մեկ շնչի հաշվով

• Սոցիալական աջակցություն

• Առողջ կյանքի տևողություն

• Որոշումներ կայացնելու ազատություն

• Բնակչության բարեկեցության մակարդակ

• Ներքին և արտաքին կոռուպցիայի մակարդակներ:

Երկրների դասակարգումն իրականացվել է՝ աշխարհի բոլոր երկրներն առանձին-առանձին համեմատելով «Դիստոպիա» կոչվող մտացածին երկրի հետ: Ամենաբարձր վարկանիշային միավորն ունի Ֆինլանդիան: Հետաքրքրաշարժ է, որ աշխարհի ամենաերջանիկ երկրների լավագույն հնգյակում եվրոպական երկրներն են: Ֆինլանդիային հաջորդում են Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան և Նիդեռլանդները:

Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝  «Ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների» ամբիոնի դասախոս Արփինե Սարգսյան։

Աղբյուր՝ https://bit.ly/3mud9TR 

 

Նորություններ