Անվանական կրթաթոշակների մրցույթ

ՀՊՏՀ  Գյումրու մասնաճյուղը հայտարարում է մրցույթ հետևյալ անվանական կրթաթոշակների տրամադրման համար.

  • Բակալավրիատում՝ Գրիգոր Կիրակոսյանի անվան,
  • Մագիստրատուրայում՝ Հովիկ Գրիգորյանի անվան,
  • ՀՊՏՀ ԳՄ կրթաթոշակ:

Կրթաթոշակներին կարող են հավակնել բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները:

Կրթաթոշակի տրամադրման համար հիմք են հանդիսանում ներքոհիշյալ չափանիշները.

  • ուսման առաջադիմությունը,
  • գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը,
  • հասարակական ակտիվությունը:

Կրթաթոշակի տրամադրման կարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կից ներկայացված փաստաթղթով:

Կրթաթոշակը վերանայվելու է յուրաքանչյուր կիսամյակ:

Դիմումները և համապատասխան հիմքերը ընդունվում են ս/թ. հուլիսի 1-ից մինչև 16-ը ներառյալ:

Նորություններ