«Սոցիալական Ձեռներեցություն» բիզնես գաղափարների ֆինանսավորման մրցույթ ՀՊՏՀ ԳՄ-ում

ՀՊՏՀ ԳՄ զարգացման ծրագրերի, արտաքին կապերի, գիտության ու որակի ապահովման բաժինը Վորլդ Վիժն Գյումրի Տարածքային ծրագրի գրասենյակի հետ համատեղ կիրականացնի սոցիալական ձեռնարկատիրության զարգացման ծրագիր:

Ծրագրի շրջանակներում մայիսի 23-ին, ժամը 13:00-ին իրականացվելու է «Սոցիալական Ձեռներեցություն»  թեմայով մեկօրյա  դասընթաց ՀՊՏՀ ԳՄ-ում։

Դասընթացի նպատակն է երիտասարդներին տալ հնարավորություն՝  տեսական և գործնական պարապմունքների միջոցով ստանալ նոր հմտություններ, գիտելիքներ Սոցիալական Ձեռներեցության   վերաբերյալ։ Իսկ դասընթացի ավարտին երիտասարդները  հնարավորություն կստանան անհատական և խմբային տարբերակներով ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն Վորլդ Վիժն  Գյումրի ՏԾ գրասենյակի կողմից։

Բուհի զարգացմանն ուղղված բիզնես գաղափարները կստանան լրացուցիչ ֆինանսավորում ԲՈՒՀ-ի կողմից:

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան սահմանել.

√ Ինչ է  Սոցիալական Ձեռներեցությունը,

√ Ինչպես կարելի է ժամանակակից հիմնախնդիրները լուծել Սոցիալական Ձեռներեցության  միջոցով,

√ Ինչ է ստարտ-ափը, ինչպես հիմնել ստարտ-ափ,

√ Բրենդինգ և մարքեթինգ,

√ Ինչպես է նորարարությունը կապվում ձեռներեցության հետ:

Գրանցման վերջնաժամկետն է՝ ս/թ մայիսի 23-ը, ժամը 10:00-ն:

Գրանցման համար լրացրեք հայտը հղմամբ:

Նորություններ