ՀՊՏՀ ԳՄ զարգացման ծրագրերի, արտաքին կապերի, գիտության ու որակի ապահովման բաժինը Վորլդ Վիժն Գյումրի Տարածքային ծրագրի գրասենյակի հետ համատեղ կիրականացնի սոցիալական ձեռնարկատիրության զարգացման ծրագիր:
Ծրագրի շրջանակներում մայիսի 23-ին, ժամը 13:00-ին իրականացվելու է «Սոցիալական Ձեռներեցություն» թեմայով մեկօրյա դասընթաց ՀՊՏՀ ԳՄ-ում։
Դասընթացի նպատակն է երիտասարդներին տալ հնարավորություն՝ տեսական և գործնական պարապմունքների միջոցով ստանալ նոր հմտություններ, գիտելիքներ Սոցիալական Ձեռներեցության վերաբերյալ։ Իսկ դասընթացի ավարտին երիտասարդները հնարավորություն կստանան անհատական և խմբային տարբերակներով ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն Վորլդ Վիժն Գյումրի ՏԾ գրասենյակի կողմից։
Բուհի զարգացմանն ուղղված բիզնես գաղափարները կստանան լրացուցիչ ֆինանսավորում ԲՈՒՀ-ի կողմից:
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան սահմանել.
√ Ինչ է Սոցիալական Ձեռներեցությունը,
√ Ինչպես կարելի է ժամանակակից հիմնախնդիրները լուծել Սոցիալական Ձեռներեցության միջոցով,
√ Ինչ է ստարտ-ափը, ինչպես հիմնել ստարտ-ափ,
√ Բրենդինգ և մարքեթինգ,
√ Ինչպես է նորարարությունը կապվում ձեռներեցության հետ:
Գրանցման վերջնաժամկետն է՝ ս/թ մայիսի 23-ը, ժամը 10:00-ն:
Գրանցման համար լրացրեք հայտը հղմամբ: