Start-ը մեզնից Up-ը մեզ հետ

Start-ը մեզնից Up-ը մեզ հետ

 

Հենց այդպես  եղավ երբ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողները և Գյումրու Տնտեսագիտական վարժարանի աշակերտները միավորվեցին և ստեղծեցին Start-up ակումբը, որը հնարավորություն է տալիս ավագ դպրոցի աշակերտներին ստանալ գործնական գիտելիքներ ձեռնարկատիրական գործունեությունից, սովորեցնում է՝ ինչպես գաղափարը դարձնել  գրավիչ և արժեքավոր, ո՞վ կարող է ֆինանսավորել և ինչպե՞ս գտնել ներդրողներ։ Այս ամենի մեջ իրենց ներդումն ունեն բուհի դասախոսները և ակտիվ ուսանողները ովքեր հանդիսանում էին պատանիների մենթորները։ Նրանց օգնությամբ գաղափարները ներկայացվել են ֆինանսավորման տարբեր ֆոնդերի:

Պետք է ուրախությամբ նշենք, որ Dimond Challenge միջազգային ծրագրի 22 թիմերից հաջորդ փուլ անցած 12-ի մեջ են նաև մեր մագիստրանտ Սամվել Նազարյանի մենթորությամբ աշխատող ”Local Job” թիմը:

Իսկ մինչ այդ շարունակում ենք աշխատանքները և անցել ենք Start-up-ի երկրորդ փուլին, որտեղ պատանիներն ավելի խորը գիտելիքներ են ստանում բիզնես սկսելու և դրա վարման մասին:

 

Տաթևիկ Ղազարյան

ՀՊՏՀ ԳՄ Ֆինանսահաշվային ֆակուլտետի

Կառավարում 4-րդ կուրս

Նորություններ