2019-2020 ուսումնական տարվա մեկնարկը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում

Նորարարությունների ու ստեղծագործ աշխատանքի մեկնարկը տրված է, կամ ասել է, թե ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տոնում էին նոր ուսումնական տարվա մեկնարկը:

 

  •    Ուսանողը քննության նախորդ օրը պետք է լինի offline ռեժիմում: Այն ստուգվում է online հանձնաժողովի կողմից:
  •   Անվճար սովորող ուսանողների կրթաթոշակները ենթակա են հարկման:

 

 

Հենց այսպիսի 10 կանոններով առաջին կուրսեցիներին դիմավորեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, ու միայն ուսանողական գրքույկները ստանալիս ուսանողները պետք է իմանային, որ դա կատակ է: Բուհում դասախոսները իրենց ընկերներն են ու համալսարանը որակյալ կրթություն ստանալու ու երազանքները կյանքի կոչելու համար ամենաճիշտ ընտրված վայրն է:

Մինչ ուսանողները լսարաններից կտեղափոխվեին բակ՝ ուսանողական գրքույկները ստանալու լուսանկարվեցի հատուկ առաջին կուրսեցիների համար պատրաստված ստենդի մոտ՝ #դատապատված_է_սովորելու հեշթեգով, իսկ սովորելը միակ նախապայմանն է երազանքները իրականացնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարվելուց հետո թղթերի վրա գրեցին իրենց ակնկալիքները բուհից, թե ինչպես են իրենց պատկերացնում 4 տարի անց ու երազանքները տեղավորեցին սրվակների մեջ, որոնք կբացվեն 4 տարի անց: Իսկ արդեն բակում իսկական աստղային ընդունելություն էր՝ կարմիր գորգ, լուսանկարներ, երաժշտություն և իհարկե ողջույնի խոսք տնօրինության կողմից:

 

 

Մանրամասները՝ հատուկ ռեպորտաժում:

Իրարանցում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում: Հատուկ ռեպորտաժ դեպքի վայրից

Նորություններ