«120 կմ-ը այսքան մոտ և այսքան հեռու՝ 25 տարվա դիտակետից» խորագրով համաժողով

ՀՊՏՀ ԳՄ-ի նպատակն է ստեղծել մի միջավայր, որը միայն սովորող ուսանողինն է , և այնպիսի միջավայր, որը պատրաստում է ոչ թե շրջանավարտներ այլ մասնագետներ․․․
✔Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն արդեն 25 տարի փորձում է տնտեսագիտական կրթությունը հյուսիսային մարզերի ուսանողների համար դարձնել ավելի հասանելի և որակյալ։
Գաղտնիք չէ, որ բարձրագույն կրթության կազմակերպումը մարզերում ունի առանձնահատկություններ և որոշակի տարբերվող խնդրակազմ։ Հաշվի առնելով նշված հանգամանքը, մասնաճյուղի հիմնադրման 25 ամյակին ընդառաջ մասնաճյուղում կազմակերպվել էր «120 կմ-ը այսքան մոտ և այսքան հեռու՝ 25 տարվա դիտակետից» խորագրով համաժողով։
Հանրապետության նախագահը ողջույնի խոսքով հանդես է եկել «120 կմ-ը այսքան մոտ և այսքան հեռու՝ 25 տարվա դիտակետից» խորագրով համաժողովին և ասել է, որ այն սպասելիքները, որ կար ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից գերազանցվել են։ Նա նշել է, որ որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ իր համար շատ հաճելի և կարևոր է ներկա գտնվել համալսարանի համար նշանակալի այս միջոցառմանը։
✔Կարևորվեց բարձրագույն կրթություն ստանալու առաջնահերթությունը,
 
✔Քննարկվեցին բուհերի ապագա ծրագրերը և առաջնային նպատակները։
«Ես չէի կասկածում, որ բոլորիս մի մեծ անակնկալ է սպասվում։ Ստեղծվել է մի միջավայր, որտեղ և՛ դասախոսները, և՛ ուսանողները իսկապես լիարժեք հնարավորություն ունեն կրթություն ստանալ։ Կարելի է ասել, որ այսօր Գյումրու և Երևանի համանուն մասնաճյուղերի միջև մրցակցություն է ձևավորվում։ Բոլորս շատ ենք խոսում կրթության կարևորության մասին, սակայն ամենակարևորն է, որ այն լինի նորարար և այն ինչ մենք այսօր տեսնում ենք այստեղ նորարարական սկզբունքներով է ստեղծված»,- ասել է Հանրապետության նախագահը։

Նախագահն ընդգծել է, որ մեր երկրի զարգացման համար այլ ճանապարհ չկա, քան կրթություն ստանալն ու գիտություն զարգացնելն է։ «Մենք նավթ, գազ չենք ունենալու, և պետք է կարողանանք Աստծու տված շնորհքը, որը կրթվելն ու գիտության մեջ մեր ներդրումն ունենալն է, մեր նախաձեռնությամբ հանդես գալն է, լիարժեք օգտագործենք։ Այս առումով խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պատասխանատու են կրթության ապահովման համար, իրենց ուժն ու եռանդը չխնայեն երիտասարդ սերնդին բարձրորակ կրթություն տալու համար։ Այն ինչ կախված է պետությունից, կառավարությունից՝ հավատացե՛ք, ամեն ինչ արվել է և արվելու է։ Շատ բաներ կախված են նաև ձեր նախաձեռնություններից։ Մեր երկրում ցանկացած ծրագիր, ցանկացած նախաձեռնություն հնարավորություն ունի իրականություն դառնալ գիտության ,արտադրության, յուրաքանչյուր բնագավառում»,– նշել է նախագահ Խաչատուրյանը՝ բոլորին մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Նորություններ