Սպորտային կեսօր ուսանողական շաբաթվա շրջանակներում

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի «Ուսանողական շաբաթը» եզրափակվեց սպորտային միջոցառմամբ:

Բուհի ուսանողներից ու դասախոսներից կազմված հավաքական թիմն ուժերը փորձեց մինի ֆուտբոլում:

Նոյեմբերի 23-ին Գյումրու խաղերի մարզադպրոցում  տեղի ունեցավ ֆուտզալի ընկերական հանդիպում՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի թիմերի միջև: Խաղից առաջ մասնակիցներին ողջունեց  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Լարված  պայքարում 8-7 հաշվով հաղթեցին մեր ավագ ընկերները` Շիրակի մարզպետարանի թիմը: Գավաթը հաղթող թիմին հանձնեց ՀՖՖ-ի մարզային ներկայացուցիչ Գագիկ Տեր-Գևորգյանը:

Նորություններ