Ուսանողական մրցույթ՝ «Բիզնես-պլանի կազմում» թեմայով

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթ ուսանողների համար:

 

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների (պետական և մասնավոր) տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետների/բաժինների ավարտական (վերջին) կուրսերի ուսանողները:

 

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է մինչև հոկտեմբերի 18-ը ներառյալ կազմել նորարարական գաղափարներ պարունակող բիզնես-պլաններ ու  աշխատանքներն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ԲԻԶՆԵՍ-ՊԼԱՆ» բառերը:

 

Մրցույթը կայանում է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում, իսկ ամփոփումն ու մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու  Խնայողությունների համաշխարհային օրվա (31.հոկտեմբերի.2019թ.) շրջանակներում նախատեսվող միջոցառումների ընթացքում:

 

Մրցույթին ավելի մանրամասն ծանոթանալու համար՝ անցնել հղումով

Նորություններ