«Նամակ-զինվորին»-ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հանդես է գալիս նոր ծրագրով

«Նամակ-զինվորին»-ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հանդես է գալիս նոր ծրագրով

ՀՀ անկախության տոնին ընդառաջ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը համագործակցելով Երդվյալ ազատամարտիկների միության և «Անմահ կրակներ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի հետ հայտարարում է «Նամակ-զինվորին» մրցույթը:

Ծրագրի նպատակը՝

Բարձրացնել ուսանողների ռազմահայրենասիրական ոգին՝ ուսանողների և զինված ուժերում ծառայող զինծառայողների միջև ակտիվ շփման և երկխոսության հարթակ ձևավորելու միջոցով:

Մասնակցության պայմանները՝

Կարող են մասնակցել  ՀՀ  քաղաքացիություն ունեցող անձինք (ուսանողների  մասնակցությունը ողջունելի է): Նամակներն ընդունվում են միայն գրքերի մեջ դրված:

Սեպտեմբերի 21-ին նամակներն ու գրքերը տարվելու են զորամասեր: Այն անձինք, ովքեր ցանկություն ունեն կարող են նամակներին կից բուհ ներկայացնել նաև հագուստ սահմանամերձ գյուղերում ապրող անապահով ընտանիքների համար:

Լավագույն 5 նամակներն ընտրելու են զորամասերի զինծառայողներն ու պատասխան նամակ ուղարկելու:

Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում:

Ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցներն ստանալու են զինվորների պատասխան նամակները, լինելու է զրույց-հանդիպում ազատամարտիկների հետ և իհարկե լավագույն նամակների հեղինակներին տրվելու է մրցանակ բուհի կողմից:

Նամակներն ընդունվում են՝ 13.09.2019-ից մինչև 20.09.2019 

Նամակները՝ գրքերով ներկայացնել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ, երկուշաբթի-ուրբաթ ժամը՝ 09:00-17:00

Լրացուցիչ հարցերի համար՝ [email protected]

                                                           +37477962 863

 

Նորություններ