Մեկնարկում է Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագիրը

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2020-2021թթ նոր ուսումանական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600,000 ՀՀ դրամ է) խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով՝

https://aef.am/Universities.pdf

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի առկա վճարովի համակարգում 2020 թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15; 7; 3,2 կամ 75 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2020 թ․-ի մարտի 16-ից մինչև մայիսի 10-ը լրացնել կրթաթոշակի հայտը։

http://aef.am/#/form

Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել [email protected] հասցեին կամ զանգահարել 011 53 14 85:
Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ մոտենա:

Լուսանկարը Հայ Կրթական Հիմնարկության ֆեյսբուքյան էջից:

Նորություններ