Հրապարակվել է «ՀՀ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի մշակում» հետազոտության արդյունքը

Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի հերթական  36-րդ հատորը` «ՀՀ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի մշակում» վերնագրով, որտեղ ներկայացված է համանուն հետազոտության արդյունքը:

Հետազոտությունը համապարփակ վերլուծություն է ուղված տարածաշրջանային զարգացման հիմնախնդիրների բացահայտման, գործարար միջավայրի ուսումնասիրության, տարածաշրջանային համաչափ զարգացման հիմնախնդիրների արդյունավետ իրացմանը։

Շիրակի մարզային և համայնքային, ֆերմերային տնտեսությունների ղեկավարների հետ անցկացված հարցազրույցների, բիզնեսի ներկայացուցիչների հետ անցկացված հարցումների հիման վրա տրվել են գիտագործնական նշանակության գնահատականներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնք կօգնեն իրավասու պետական մարմիններին տարածաշրջանային զարգացման քաղաքականության ծրագրերն ու նախաձեռնությունները հարմարեցնել տեղական առաջնահերթություններին:

Հետազոտական խմբի ղեկավարը միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Զոյա Թադևոսյանն է, խորհրդատուն` տ.գ.թ., դոցենտ Վահե Բուլանիկյանը (անդամներ` տ.գ.թ., դոցենտներ Կարեն Պետրոսյան, Թադևոս Ավետիսյան, Գայանե Սալնազարյան, Ղարիբ Հարությունյան, Լուսյա Գալոյան, Ռուբեն Ղանթարչյան, տ.գ.թ., ասիստենտ Ալբերտ Հայրապետյան, տ.գ.թ. Արմեն Մարկոսյան, ասպիրանտ Լիանա Իսայան, մագիստրանտ Համլետ Մկրտչյան): Հատորի մասնագիտական խմբագիրը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանն է:

Մատենաշարի 36-րդ հատորը` այստեղ:

Նորություններ