ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բացվեց բուժկետ

Այսօր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բացվեց բուժկետ:

Ուսանողներն ու աշխատակիցները բազմիցս դիմել էին բուհում բուժկետ ունենալու ու գործարկման համար: Նախապատրաստական բավական երկար աշխատանքներից հետո Գյումրու բժշկական կենտրոնի աջակցությամբ բացվեց բուժկետը, որտեղ առկա է առաջին բուժօգնության դեղորայք, պատագարակ և ուսանողների սպասարկման համար անհրաժեշտ ճնշում չափելու  հնարավորություն:

 

Համագործակցությունը, սակայն այսքանով չի ավարտվում: Այսօր Գյումրու բժշկական կենտրոնի ու ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

 

«Մեր բուհում բուժկետ չենք ունեցել ու մշտապե դրա  անհրաժեշտությունը զգացել ենք: «Գյումրի» կենտրոնի աջակցությամբ այսօր դա ունենք, բայց համագործակցությունն ու աջակցությունը միակողմանի լինել չի կարող ու համագործակցության հուշագիրը վկայությունն է լինելու այն բանի, որ շուտով բժշկական կենտրոնում ունենալու ենք դասընթացների շարք՝ հմտությունների զարգացման թեմայով, որին կարող են մասնակցել ոչ միայն վարչական ու տնտեսագիտական ոլորտի հետ առնչություն ունեցող աշխատակիցները, այլ նաև բժիշկները»,- ասաց ՀՊՏՀ ԳՄ տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը:

 

 

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն էլ  խոստացավ համալրել բուժկետն ու բուհի ուսանողների ու աշխատակիցների համար մոտ ապագայում կազմակերպել առաջին բուժօգնության հմտությունների զարգացման թեմայով դասընթացներ:

 

Նորություններ