ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն ու Digital Pomegranate ընկերությունը կհամագործակցեն ստարտափերի զարգացման ոլորտում

Այսօր ՀՏՊՀ Գյումրու մասնաճյուղում էին հյուրընկալվել Digital Pomegranate ընկերության հիմադիր Թոդ Ֆաբաքերն ու ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Գայանե Ղանդիլյանը:

Digital Pomegranate ընկերությունը ծրագրային եզակի լուծումներ է առաջարկում փոքր ու միջին բիզնեսների համար: Ընկերությունը նպատակ ունի   կամուրջ հանդիսանալ գյումրեցի սետղծագործ մասնագետների և ամբողջ աշխարհի փոքր ու միջին բիզնեսների միջև՝  վերջիններիս առաջարկելով կայքեր, մոբայլ հավելվածներ, դիզայն ծառայություններ:

Ստարտափերի ու մարզում բիզնես միջավայրի զարգացման ուղղությամբ բուհի իրականացրած ծրագրերը ներկայացրեցին ՀՊՏՀ ԳՄ տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը, ԶԾԳՈԱԱԿ բաժնի պետ Ղարիբ Հարությունյանն ու ԶԾԳՈԱԱԿ բաժնի զարգացման ծրագրերի և գիտության մասնագետ Մարինե Ավետիսյանը:

Բուհը նախաձեռնել է «Կրթություն-բիզնես միջավայր» համագործակցության հարթակը, որի շուրջ են համախմբվել մարզի բոլոր բարձր ու միջին ուսումնական հաստատությունները՝ ուսումնական հաստատություններում ստարտափ միջավայր ստեղծելու համար: Առաջին քայլերն էլ արդեն արված են:

Ուսումնական հաստատություններում տեղեկատվական հանդիպումներին հաջորդել է «Think and Talk» միջոցառումը, որի շրջանակներում ուսանողները ներկայացել են իրենց բիզնես գաղափարներով, իսկ մենթորներն օգնել՝ դրանք զարգացնելու համար:

Առաջիկա ամսում ծրագիրը նոր փուլ է մտնելու, որի շրջանակներում երիտասարդները մասնակցելու են մի շարք դասընթացների ու փորձելու են իրականացություն դարձնել իրենց ստարտափ գաղափարները:

Շուտով մեկնարկելու է նաև ստարտափ ակադեմիայի աշխատանքները: Բուհում համոզված են իրենց նախաձեռնությունները հաջողություն են ունենալու: Արդեն երկու գործող ստարտափ ունեն՝  «O-zone» և «Smartup»:

Այցի ընթացքում ընկերության ներկայացուցիչներն եղան նաև ստարտափերում ծանոթացան հիմնադիրների ու գործունեության հետ:

Թոդ Ֆաբաքերը խոստացավ, որ ընկերությունը մասնակցություն կունենա ինչպես ստարտափ ակադեմիայի աշխատանքներին, այնպես էլ նոր «Think and Talk» միջոցառմանը, որի ընթացքում հանդես կգան ընկերության աշխատակիցներն ևս:

 

Այցի ընթացքում կողմերը խոսեցին նաև մարզի ստարտափ ոլորտում առկա հիմնախնդիրների մասին ու պայմանավորվեցին խնդիրների լուծման ու ոլորտի զարգացման ուղիները միասին գտնել:

Նորություններ