ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն անցնում է աշխատանքի առցանց ռեժիմի

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հարգելի ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ մասնաճյուղի տնօրինության մարտի 24-ի նիստում որոշվել է․

  1.     Ս/թ մարտի 30-ից ամբողջությամբ անցնել աշխատանքի առցանց ռեժիմի․ առկա ուսուցման բակալավրիատի, առկա ուսուցման մագիստրատուրայի դասերն անցկացնել առցանց՝ ծրագրային հավելվածների (Zoom, Microsoft teams և այլն) կիրառմամբ, հաշվառել ուսանողների մասնակցությունը։ Առցանց դասախոսություններին ուսանողների մասնակցությունը պարտադիր է։
  2.     Ոչ մասնագիտական (բացառությամբ՝ մաթեմատիկական հենք ունեցող) առարկաների առցանց դասերը կրում են ոչ պարտադիր բնույթ, սակայն առցանց դաս չիրականացնելու դեպքում դասախոսը պարտավորվում է ուսանողներին ապահովել դասի վերաբերյալ այլ մասնագիտական տեսադասերով կամ տեսահոլովակներով։
  3.   Առաջիկա շաբաթվա (30.03-04.04) դասատախտակը հրապարակել ուրբաթ՝ մարտի 27-ին։
  4.     Հեռակա ուսուցման բակալավրիատի դասերի լրացման համար կկայացվի լրացուցիչ որոշում։

 

Սիրելի ուսանողներ, խնդրում ենք նաև․

  •         Առցանց դասերին մասնակցության անհնարինության, տեխնիկական խնդիրների առկայության դեպքում տեղեկացնել դեկանին։
  •         Դասախոսների հետ հստակեցնել առցանց դասերի գնահատման մոտեցումները, տարակարծությունների դեպքում՝ դիմել տնօրինությանը։

Մնացեք տանը, առողջ եղեք և շարունակեք սովորել։

ՀՊՏՀ ԳՄ Տնօրինություն

Նորություններ