ՀՊՏՀ ԳՄ դասախոսի մենագրությունը գերմանական հեղինակավոր Lambert Academic Publishing հրատարակչության էջերում

«Կյանքի որակի ձևավորում և գնահատում»․ գերմանական հեղինակավոր Lambert Academic Publishing(LAP,Germany)  հրատարակչությունը վերջերս հրատարակեց այս խորագրով մենագրություն, որը շատ կարճ ժամանակահատվածում հասցրեց բարձր գնահատականի արժանանալ։ Այժմ հրատարակչությունը մենագրությունը թարգմանվել է ևս 8 լեզուներով ու այն ներառել այնպիսի հարթակներում, ինչպիսիք են՝  Amazon, More Books և այլն: 

Գրքի հեղինակը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի 2020թ շրջանավարտ՝ մագիստրոս Մարիամ Հարությունյանն է, նա առաջին հայ հեղինակն է հրատարակչությունում, ով տվյալ ոլորտում ներկայացել է մենագրությամբ։

Աշխատանքի համար համար հիմք է հանդիսացել հեղինակի մագիստրոսական թեզը և հոդվածի տեսքով  նրա մասնավորեցված տարբերակը : Այն լայնամաշտաբ և խորը վերլուծություններ է պարունակում կյանքի որակի գնահատման և  հաշվարկման համատեքստում, ինչի արդյունքում հետաքրքրության է արժանացել ոչ միայն տեղական այլ նաև միջազգային հրատարակչությունների կողմից:

Մարիամն այժմ աշխատում է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում որպես դասախոս ու վստահ է, որ շարունակելու է գիտական գործունեությունը ի նպաստ տնտեսական ոլորտի զարգացման ու հայրենիքի բարգավաճման։

Հղումները կից՝

Նորություններ