ՀՊՏՀ ԳՄ գիտաճանաչողական այցը «Գործք» ՍՊԸ-ում

Հարմարավետ մեծ սենյակ, պրոյեկտոր, ոլորտում հմտացած մասնագետ ու ճիշտ ընտրված թեմա…թվում է ամեն ինչ կա գիտաճանաչողական այցի ու գիտելիքներն ավելացնելու համար, բայց ոչ «Գործք» ՍՊԸ համար:

Բաց դասը, որքանով էլ զարմանալի կթվա սկսվում է Մատենադարանում: Երևի այս անգամ գիտաճանաչողական այցերին հաջորդող մշակութային մասը դասախոսը ցանկացել է սկզբնական փուլ տեղափոխել:

 

Սրահներից մեկում մեզ է մոտենում արդեն «Գործք» ՍՊԸ տնօրեն Արմեն Սարգսյանն ու առաջարկում ուղեկցել՝ մուտքը «կողմնակի անձանց համար արգելված է»: Ճանապարհն անցնում է ծառայողական մուտքով: Առաջին կանգառը հաշվապահությունում էր, որտեղ ծանոթացում էր բաժնի աշխատանքներին, հետո ներս ենք մտնում մի սենյակ, որտեղ վերականգնվում են հին ու մաշված ձեռագրերը: Մարդկային մանրակրկիտ աշխատանքին միացել է ժամանակակից տեխնոլոգիական ներուժն ու  որակյալ թուղթը, որը մեզ է հասնում Ճապոնիայից, և հասկանում ենք ձեռագրերը փրկված են, նրանք շուտով տեղ կգտնեն ցուցասրահներում:

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջին կանգառը թվայնացման և կայքէջի սպասարկման բաժնում էր: Մի վայր, որտեղ երիտասարդ հետազոտողների համար հաղթահարելի են դարձնում տարածության ու ժամանակի խոչընդոտներն ու հասանելի դարձնում բազմադարյա ձեռագրերում պահվող տեղեկատվությունը, իսկ այդ ամենը չէր լինի, առանց համապատասխան սարքավորումների: Այստեղ ոչ միայն գյումրեցիները, այլ նաև բոլորս կարող ենք պարծենալ, որ տարածաշրջանի լավագույն թվայնացման սարքը Հայաստանում է:

 

 

 

 

 

 

 

 

 

Դուրս ենք գալիս Մատենադարանից ու շարժվում «Գործք» ՍՊԸ գրասենյակ ու հասկանում ենք, որ բաց դասն արդեն երկար ժամանակ էլ սկսված է, թեման` պետական գնումներ: Բոլոր սարքավորումները մատենադարանում են գրագետ գնումների համակարգման արդյունքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արդեն գրասենյակում, երբ բոլորը հարմարավետ նստած են սկսվում է դասընթացի երկրորդ մասը` ի՞նչ անել, որ աշխատակիցը մշտապես իրեն հարմավետ զգա աշխատավայրում, առավոտյան արթնանալիս էլ շտապի աշխատանքի ոչ թե վախից, որ եթե ուշանա, կկորցնի աշխատանքը, այլ նրա համար, որ կարոտում է գործընկերային միջավայրն ու աշխատանքը: Մի խոսքով աշխատանքային օրենսգիրք համեմված գրագետ մենեջմենթի գաղտնիքների բացահայտումներով և այս ամենը մի քանի ժամ շարունակ, բայց թեման կիսատ է մնում` պայմանով, որ հաջորդ հանդիպումը չի ուշանալու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հ.Գ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի շնորհակալագիրն ու գյումրվա ֆռռիկը հիշեցնելու են Գյումրի այցի մասին ))

Նորություններ