«Հեշտ ու խելացի սովորելու մեթոդները» խորագրով սեմինար ՀՊՏՀ ԳՄ-ում

«Քառակուսի իրերն ու առարկաները գլորել, իսկ շրջանաձևերը գրկած տանել»: Հենց այս արտահայտությամբ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում սկսվեց «հեշտ ու խելացի սովորելու մեթոդները» խորագիրը կրող դասընթացը:

Պարզվում է, երբ մենք դժգոհում ենք, որ այս կամ այն առարկան չենք կարողանում սովորել, դա նրանից է, որ սխալ մեթոդներ ենք օգտագործում սովորելու համար ու  շատ հաճախ բարդացնում ենք մեր աշխատանքը`ինչպես այն մարդը, ով որոշում է քառակուսի առարկան բարձրությունից գլորել:

Ինչպես սովորել, ինչպես սովորածը վերարտադրել ու պահպանել այս ամենի մասին այսօր ուսանողների ու դասախոսների հետ խոսեց «Ընդհանուր տնտեսագիտության» ամբիոնի դասախոս Հայկարամ Դրմեյանը:

Դասընթացն անցավ հետաքրքիր ու ոչ-ֆորմալ մեթոդների կիրառությամբ, իսկ վերջում գնահատականներ ոչ թե դասախոսը նշանակեց, այլ ներկաները, ովքեր գունավոր թղթերի օգնության գնահատեցին դասընթացավարին ու նրա աշխատանքը:

Այս ուսումնական տարում առաջին ոչ-ֆորմալ դասընթացի մեկնարկը տրվեց, որը խոստանում է վերջինը չլինել, քանի որ ուսանողները հանդես եկան թեմաների առաջարկներով, իսկ ամբիոնի աշխատակիցներն ու ուսանողական խորհրդի անդամներն էլ խոստացան՝ նշված թեմաներով առաջիկայում կազմակերպել նոր դասընթացներ, որոնք կզարգացնեն ուսանողների հմտությունները:

Նորություններ