Հանդիպում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի հետ

Այսօր ՀՊՏՀ ԳՄ ուսանողները ընդլայնված հանդիպում ունեցան մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի հետ։

Հանդիպումը նպատակ ուներ ամփոփել անցած կիսամյակն ու երկրորդ կիսամյակը սկսել էլ ավելի մոտիվացված ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչման պատրաստակամությամբ։

Ողջույնի խոսքում Կարեն Պետրոսյանն ևս մեկ անգամ շեշտադրեց, որ բուհն իր առջև նպատակ է դրել ուսանողներին փոխանցել ոչ միայն գիտելիքներ, այլ նաև մասնագիտական հմտություններ, որն աշխատաշուկայում մրցունակ կդարձնի շրջանավարտներին։ Խոսքը շարունակելով հավելեց նաև, որ սկսվել են ակտիվ աշխատանքներ  ու շուտով մասնաճյուղն ունենալու է տվյալների բազա, որը թույլ կտա մշտական կապ ապահովել ուսանողների ու գործատուների միջև։

Հանդիպմանը ներկա էր նաև ուսանողական խորհրդի նախագահը ու կարևորվեց  ուսանողների հասարակական ու հետազոտական աշխատանքներին մասնակցությունը։ Նշված ոլորտներում ակտիվ ուսանողները, ոչ միայն կարող են ձեռք են բերել  նոր գիտելիքներ  ու հմտություններ, այլև բարձր առաջադիմության պարագայում ստանալ վարձավճարի զեղչ` բուհի կողմից։

Հանդիպման ավարտին ուսանողները հարց ու պատասխան ունեցան տնօրենի պաշտոնակատարի հետ ու հանդես եկան նաև առաջարկություններով։

Նորություններ