Հայտարարություն ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ

Սիրելի՛ ուսանողներ,

Հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ․

  • Առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի, առկա և երեկոյան մագիստրատուրայի դասերի համար անհրաժեշտ տեղեկատվության` դասախոսությունների նյութերի տրամադրումը շարունակվելու է իրականացվել առցանց ռեժիմում՝ Google Drive-ի միջոցով։
  • Բաց թողնված դասերը լրացվելու են դեկանատի կողմից տրամադրված ժամանակացույցով։
  • Նոր դասատախտակները կհրապարակվեն ուսումնական գործընթացը վերսկսելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ։
  • Առցանց հեռավար դասընթացները պարտադիր բնույթ չեն կրում, կազմակերպվում են ըստ հայեցողության, իսկ ուսանող-դասախոս պարտադիր հաղորդակցությունն ու խորհրդատվությունն ապահովվելու է Ֆեյսբուքյան խմբերի միջոցով, որոնք միտված են Google Drive-ում տեղադրված նյութերի և առաջադրանքների քննարկմանն ու իրականացմանը։
  • Առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսերի և հեռակա ուսուցման բակալավրիատի 5-րդ կուրսերի ուսումնաարտադրական, առկա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսերի գիտահետազոտական փորձառությունները համարվելու են 12.03.2020թ. դրությամբ ավարտված և չեն շարունակվելու: Փորձառության հաշվետվությունները անհրաժեշտ է հանձնել ամբիոն 15.04.2020թ.-21.04.2020թ. ընկած ժամանակահատվածում, իսկ պաշտպանությունները կկազմակերպվեն 22.04.2020թ.-29.04.2020թ.՝ լրացված (մինչև ս/թ մարտի 16-ը փաստացի այցելած) օրերի համար կազմված հաշվետվություններով։
  • Առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի ավարտական աշխատանքների, առկա ուսուցման մագիստրատուրայի մագիստրոսական թեզերի կատարումն իրականացվելու է ամբիոնի կողմից տրամադրված ժամանակացույցով՝ առցանց, իսկ պաշտպանության օրերի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
  • Հեռակա ուսուցման բակալավրիատի 1-4-րդ կուրսերի դասերի մնացած 2 շաբաթները կկազմակերպվեն 15.04.2020թ.-28.04.2020թ, կկազմվի նոր ժամանակացույց։

 

Հորդորում ենք հետևել միայն ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկատվությանը, հարցերի դեպքում՝ դիմել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրինությանը։

Պահպանեք համաճարակային կանխարգելման միջոցները և առողջ եղեք։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրինություն

 

 

Նորություններ