«Կյանքի էներգիա»․ֆոտոմրցույթ նվիրված Հայաստանի ատոմային ոլորտի հոբելյանին

Հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ» Պետկորպորացիան՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարությունների, Երևանում և Գյումրիում գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնների հետ համատեղ հայտարարում են ֆոտոմրցույթ նվիրված Հայաստանում ատոմային ոլորտի հիմնադրման 55-ամյակին։

Մրցույթի մասնակից կարող են դառնալ Հայաստանի բնակիչները` պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչներ, անկախ տարիքից, մասնագիտությունից և հետաքրքրություններից:

Աշխատանքները կարելի է նկարահանել ոչ միայն  թվային կամ ժապավենային լուսանկարչական սարքերով, այլ նաև սմարթֆոններով։

Մրցույթի շրջանակներում հեղինակները ներկայացնելու են իրենց պատկերցումները Հայաստանի էներգիայի վերաբերյալ, հետևյալ թեմաներից որևէ մեկով՝

 Իմ երկրի ատոմային էներգիան․ լուսանկարներ, որոնք արտացոլում են բնության և հանրության փոխհարաբերությունները ատոմային էներգետիկայի հետ
 Հայաստանի կյանքի էներգիան․ Հայաստանի գլխավոր հարստությունը՝ մարդկանց ներկայացնող ֆոտոպատմություններ:
 Հայաստանի էկոլոգիան և բնությունը․ լուսանկարներ, որոնք արտացոլում են Հայաստանի բնության բացառիկ գեղեցկությունն ու բազմազանությունը, միևնույն ժամանակ դրա փխրունությունն ու խոցելիությունը:
 Հայաստանի ատոմային էներգետիկայի պատմությունը՝ արխիվային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Հայաստանում առաջին ատոմակայանը, մարդկանց, ովքեր այդ ժամանակ աշխատում էին ատոմակայանում:

Մասնակիցները կարող են իրենց աշխատտանքներն ուղարկել հետևյալ հղումով.

https://forms.gle/3KTSeZoW3qK2Axfy5

Մրցույթի աշխատանքների ընդունումը բաց է մինչև մարտի 21-ը, իսկ մրցույթի արդյունքները հայտնի կդառնան ապրիլին: Ընդհանուր առմամբ, լուսանկարների մրցույթի շրջանակներում հայտարարված է 6 մրցանակ, լավագույն աշխատանքների հեղինակները կստանան պատվոգրեր և նվերների հավաստագրեր:

Ֆոտոմրցույթի կանոնների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Lookaround Armenia՝ «Ռոսատոմ» Պետկորպորացիայի կրթական նախագծի մրցույթի էջ` https://www.facebook.com/events/771726410106951 :

Նորություններ