ԿԱՌՈՒՑԻՐ ԿԱՐԻԵՐԱԴ ԱՅԴԻԲԱՆԿԻ ՀԵՏ

IDBank-ի #ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ ծրագրի շրջանակում երիտասարդները հնարավորություն կունենան կիրառել իրենց գիտելիքները վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ բանկային գործում: Ծրագրի ավարտին իրականացվելու է ատեստավորում, որի արդյունքներով լավագույնները կշարունակեն իրենց կարիերան IDBank-ի հետ։

Ծրագիրը մեկնարկել է 2019թ և արդեն երկու անգամ իրականացվել, որի արդյունքում շուրջ 25 ուսանող սկսել են իրենց կարիերան ԱյԴի Բանկի հետ։  

ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`

  • լինել բակալավրի 4-րդ կամ մագիստրատուրայի ուսանող կամ վերջին 5 տարիներին ավարտած և անփորձ երիտասարդ,
  • ունենալ լավ առաջադիմություն,
  • ունենալ տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում,
  • տիրապետել օտար լեզուների /ռուսերեն, անգլերեն/,
  • ունենալ հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • և ամենակարևորը՝ լինել նախաձեռնող, նորարար գաղափարներով և էնտուզիազմով լի անհատականություն։
Ծրագրի տևողություն՝ 3 ամիս
Ծրագրի անցկացման վայր` ք․ Երևան
Ծրագրի մեկնարկ` Մարտի 1 – 15, 2020թ.
Հայտարարության սկիզբ` Հունվարի 31, 2020թ.
Հայտարարության ավարտ` Փետրվարի 7, 2020թ.

 

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել «ԱյԴի Բանկ»-ի դիմում-հայտը և/կամ ինքնակենսագրականի (CV) հետ միասին ուղարկել [email protected] հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով ծրագրի անվանումը՝  «ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ» :

Ստացված յուրաքանչյուր դիմում-հայտ մանրամասն կուսումնասիրվի ՄՌԿ վարչության կողմից և, հաշվի առնելով դիմորդի համապատասխանությունը Ծրագրի պահանջներին, ընտրված թեկնածուները կհրավիրվեն թեստավորման և հարցազրույցի:

 

 

Նորություններ