Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի տարեվերջյան համարը

«Տնտեսագետ» ամսագրի այս տարվա վերջին համարում գտեք ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի համալսարանական կյանքին նվիրված հոդվածները 22-24 էջերում:

Մասնաճյուղին նվիրված էջը բացում է Արփինե Մխիթարյանն իր ամանորյա հետաքրքիր մենախոսությամբ ու բարեմաղթանքներով:

Հաջորդ էջերը նվիրված են մասնաճյուղի նոր նախաձեռնություններին ու ձեռքբերումներին: Նոյեմբերին ՀՊՏՀ ԳՄ ամբիոնը հանդես եկավ նոր,հետաքրքիր սեմինարների շարքով`«Հաշվապահական լաբիրինթոսով»: Բոլոր 5 սեմինարներին մասնակցած ուսանողները ոչ միայն ավելացրեցին իրենց գիտելիքները, նաև ստացան մասնակցության հավաստագրեր:

Հաջորդիվ Startup Grind-ի և ՀՊՏՀ ԳՄ հաջող համագործակցության, առաջին միջոցառման ու ստարտափ ակադեմիայի աշխատանքների մեկնարկի մասին է պատմում ամսագիրը:

Նոյեմբեր ամիսն ուսանողական էր, հոդվածով ամփոփվում է ոչ միայն ուսանողական շաբաթը, այլ նաև բուհի երկու ստարտափերի ստեղծման ոգևորիչ պատմությունն է ներկայացվում:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղին նվիրված էջն եզրափակվում է դասախոս-ուսանող հետազոտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքների ամփոփմամբ ու պատմում նոր համագործակցության մասին, որի արդյունքները կտեսնենք արդեն 2020-ին: Դե ինչ հաճելի ընթերցանություն:

Ամսագրի էլեկտրոնային տարբերակը կարդացեք, այստեղ

Նորություններ