«Ինչպե՞ս հաղթող ճանաչվել հարկային ստուգումների պայքարում».սեմինար-խորհրդատվություն ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում

Կայացած գործարար, բիզնեսում առաջին քայլերն անող անձիք և ուսանողներ նույն  նստարանին: Նրանց միավորել էր հաղթողի ձգտումը՝ հարկային քաղաքականության բարդ ոլորտում:

 

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի «Ընդհանուր տնտեսագիտության ու բնագիտական առարկաների» ամբիոնը շարունակում է հանդես գալ ոչ-ֆորմալ դասընթացներով, այս անգամ թեման հարկային դաշտն էր՝ պետական ստուգումներ, հարկերի տեսակներ և իհարկե հաշվպահների ընտրություն: Դասընթացը վարում էր ամբիոնի դասախոս ու ոլորտի փորձառու ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը:

Պարզվեց, որ ոլորտն ու փորձառու դասընթացավարը ոչ միայն ուսանողներին, նաև գործարարների ու դաշտով հետաքրքրվածների մոտ էր աժեոտաժ առաջացրել: Դասընթացը տեղի ունեցավ լեփ-լեցուն դահլիճում ու անկաշկանդ մթնոլորտում, որտեղ բարդ ոլորտի բոլոր նրբություններն ու գաղտիքները բոլորին հասկանալի լեզվով բացահայտեց Տիգրան Մինասյանը:

 

Նորություններ