«Թիկունք թիկունքի» ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հանդես է գալիս նոր սոցիալական փոխաջակցության ծրագրով

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հանդես է գալիս սոցիալական փոխաջակցության նոր ծրագրով։

2020 թվականը մարտահրավերների տարի է, որը կարող ենք հաղթահարել միասին՝ թիկունք թիկունքի։

Կորոնավիրուսի կանխարգելման սահմանափակումներին սեպտեմբերի 27-ի հարձակումից հետո  ավելացավ նաև պատերազմը։ Շատ հայորդիներ, այդ թվում Շիրակի մարզից, թողեցին իրենց տունը՝ հանուն հայրենիքի, որոշ դեպքերում նրանք տվյալ ընտանիքների միակ ապրուստի միջոցն ապահովողն են։ Շատ ընտանիքներ այժմ դժվարանում են կազմակերպել  իրենց կենցաղավարությունը (բերքահավաք, տեղափոխություն և այլն)։

Մասնաճյուղն իր առջև նպատակ է դրել Շիրակի մարզի, պատերազմի պատճառով, ընտանիքի միակ կերակրողի կամ հիմնական կենցաղավարությունն ապահովող անդամի ժամանակավոր բացակայության ընթացքում ընտանիքներին օգնել իրականացնել կենցաղավարությունը՝  սոցիալական փոխաջակցության միջոցով։

Շահառու ընտանիքի գրանցումն իրականացվելու է օնլայն ձևաչափով նախապես սահմանված ձևաթղթի միջոցով

https://forms.gle/MRXF8iAcVt7c3pc48

որտեղ շահառու ընտանիքները կարող են գրանցվել:

Ընտանիքի կարգավիճակը ստուգելուց հետո կամավորները կապ կհաստատեն ընտանիքների հետ։
Մշտապես գործելու է թեժ գիծ`+374 93 935844 տեղեկատվության և շահառու ընտանիքներին հուզող հարցերին պատասխանելու համար։

Ծրագրի միանալու համար ցանկացողները կարող են իրենց տվյալները թողնել անցնելով հղումով

https://forms.gle/5wUSfQ4xbMi1R1P67

Նորություններ