Էրազմուսն իրականում.մեկ օր էրազմուսական շնչով

Երբ օրը սկսվում և ավարտվում է Էրազմուսով…
Այսօր առավոտյան ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում հյուրընկալվեցին Էրազմուս ծրագրով Գյումրիում գտնվող մի քանի երիտասարդներ, ովքեր անցնելով բուհի շրջակայքով հետաքրքրվել էին, թե ինչ շինություն է և ինչու անվանումը նշված հեշթեգով՝ #արի_ժող: Ներս մտնելով, ոչ միայն ծանոթացան բուհին, թե ինչու է ժողովրդական մտածողության մեջ տնտեսագիտական համալսարանն արմատավորված, որպես ժող, այլ նաև ցանկություն հայտնեցին շրջել, ծանոթանալ ու մասնակցել որևէ դասապրոցեսի:
Դասերի ավարտին, արդեն ուսանողական խորհրդի նախաձեռնոթյամբ բուհի էրազմուսականները կիսվեցին իրենց փորձով:
ՀՊՏՀ ԳՄ գիտական քարտուղար-տնօրենի օգնական Արփինե Սարգսյանն ու դասախոս Հայկարամ Դրմեյանը ուսանողների հետ խոսեցին Էրազմուս ծրագրին դիմելու հնարավորությունների, ինչպես նաև միջմշակութային հարաբերությունների, արտերկրում ժամանցը կազմակերպելու,փոխնակաման ծրագրի ուսանողների իրավունքների, պարտականությունների, ինչպես նաև  ազգային խտրականությանբարդությունները
հաղթահարելու մասին

Նորություններ