Էլեկտրոնային բազաներից օգտվելու հնարավորություն

Book.ru էլեկտրոնային գրադարանային համակարգը, որը ներկայացնում է  КноРус, Книжная индустрия,  Проспект, Прометей, Юстицинформ  և մի շարք այլ հրատարակչությունների նորագույն հրատարակություններ, մինչև դեկտեմբերի 10-ը հասանելիություն է ապահովել ՀՊՏՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Գրանցվելով բուհի տարածքի համակարգիչներից այստեղ, և ստեղծելով անհատական դարան, կարող եք օգտվել նյութերից նաև` բուհի տարածքից դուրս:

Հիշեցնենք նաև, որ Лит Рес ռուսաստանյան առցանց գրադարանը նույնպես համագործակցելով ՀՊՏՀ գրադարանի հետ, ուսանողների համար ստեղծել է հսկայածավալ հավաքածուից օգվելու հնարավորություն: Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել այստեղ`

Հասանելի գրականության հղում

Հասանելի աուդիոգրքերի հղում

Նշված հղումներով մուտք գործելով Лит Рес-ի կողմից Ձեզ ուղարկված ծածկագրով, կարող եք ընթերցել առցանց, կամ ներբեռնել նյութը տարբեր ֆորմատներով:

Թվային հարուստ հրապարակումների իր առցանց պաշարից օգտվելու մեկամսյա հասանելիություն է ապահովել նաև ЛАНЬ էլեկտրոնային գրադարանային համակարգը: Առաջարկվող մասնագիտական հավաքածուներին ծանոթանալ կարելի է այստեղ: Օգտվելու համար բուհի համակարգիչներից մուտք գործելով գրանցման հղմամբ և ստեղծելով անձնական դարան, կարելի է հավաքածուն կիրառել նաև բուհից դուրս:

Նորություններ