Գրքատոնը ժողում

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով…Հովհաննես Թումանյան

Օրը թումանյանական ու գրքային էր: Տրամադրությունը սկսվում էր գրադարանից: Փոքրիկ անկյունում ամենայն  հայոց բանաստեղծի լուսանկարներն ու գրքերն են: Գրադարանավարն է ասում, անկյունն ամեն անգամ թարմացվելու է ու նվիրվելու այն հեղինակի կյանքն ու գործունեությունը ներկայացնող նմուշներին, ում ծննդյան օրն է:

Արդեն 10-րդ տարին է Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշում են, որպես «գիրք նվիրելու օր»: ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն էլ անմասն չմնաց գրաքատոնից: Այսօր մեզ հյուրընկալվել էին «Բագրատունյաց ասպետներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամ-գրողներ՝ Վահան Սևանը, Ստեփան Միքայելյանը, Հակոբ Մուշը, Սամվել Մարգարյանն ու Հրաչ Հառիճեցին:

Գրողները նախ հանդիպում ունեցան ուսանողների հետ, որի ընթացքում ներկայացրեցին իրենց գրքերն ու ստեղծագործությունները:

Օրն եզրափակվեց խորհրդանշական գրքերի նվիրատվությամբ: Շիրակի մարզի գրողներն իրենց գրքերը նվիրեցին գրադարանին, իսկ գրադարանն էլ իր հերթին տնտեսագիտական ուղղվածությամբ գրքերով հարստացրեց գրողների գրապահարանը:

Նորություններ