Գործնական բաց դաս. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում

Այսօր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի  «Կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները դասախոս Ղարիբ Հարությունյանի նախաձեռնությամբ  գործնական բաց դաս ունեցան ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում:

Այցի ընթացքում կոմիտեի նախագահի տեղակալներն  ու վարչության պետերը ներկայացրեցին կոմիտեի գործունեությունն ու ոլորտի տեսլականը: Դասն ու հյուրընկալությունը չսահմանափակվեց միայն բանավոր տեղեկատվությամբ:

Ուսանողները հնարավորություն ունեցան շրջել բոլոր վարչություններով և բաժիններով, նույնիսկ ինտեգրվեցին վարչությունների աշխատանքներին` բաժանվելով տարբեր խմբերի, որը նրանց համար յուրօրինակ հնարավորություն էր գործնականում ծանոթանալ բաժինների ու վարչությունների գործունեությանը, աշխատանքի բնույթին ու ծավալին:

 

Բաց դասի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ աշխատանքներին, ուսանողների հետ խոսեցին, թե ինչ ծրագրերի են այս պահին իրականացվում և թե ինչ ծրագրեր են պատրաստվում կյանքի կոչել:

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ողջ անձնակազմին, կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին ու նախագահի օգնական Հեղինե Գևորգյանին արդյունավետ ու գործնական հենքի վրա հիմնված դասի համար:

Նորություններ