«Բարձրագույն կրթության ու գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում ԿԳՄՍ նախարարի հետ

Շիրակի մայր բուհի ու ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի նախաձեռնության տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում,որին ներկա էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Գյումրիում գործող բուհերի, ինստիտուտների ղեկավարները, դասախոսներն ու ուսանողները:

Օրենքի նախագիծի մարզային քննարկումը ՇՊՀ֊ում որպես այդպիսին առաջինն է։ Նախարարը նախ ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում ոլորտում ըստ նախագծի:

Փոփոխված դրույթներով բուհերին տրվելու է ակադեմիական ազատություն, բուհերի խորհուրդներում քաղաքական պաշտոն ունեցող անձանց ներգրավվածությունը բացառվելու է։ Օրենքի նախագծով դյուրացվում է աշխատող ուսանողների ուսումնառության գործընթացը, այսինքն հեռակա ուսուցումը փոխվում է անհատական կազմված պլանով։

Հետազոտական գործառույթը բերվելու է բուհեր,մեծացվելու են բուհերի հետազոտական հնարավորությունները, ինչը հաստատությունների միջև մեծացնելու է մրցակցային հնարավորությունները։ Քննարկվող նախագծով բարձրագույն կրթությունն երկաստիճան կրթական համակարգից անցնում է եռաստիճանի, բուհերին է տրվելու ասպիրանտուրայի կրթական ծրագիր իրականացնելու իրավունքը։

Կփոխվի նաև բուհերի ֆինանսավորման կարգը: Այս պահին ֆինանսավորումն իրականացվում է պետպատվեր բաժիններում սովորող ուսանողների թվով, իսկ նոր մոտեցմամբ ֆինանսավորվելու են առանձին տողով, որը հատկացվելու է, օրինակ կրթության որակի բարձրացման ծրագրեր իրականացնելու համար։Կփոխվի նաև պետ պատվերի տեղերի հատկացման կարգը, եթե մինչ այս տեղերը բաշխվում էին ըստ բուհերի,նախագծով կհատկացվեն ըստ ոլորտների:

 

Այնուհետև քննարկումը տեղափոխվեց հարց ու պատասխանի փուլ, որի ընթացքում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմը հանդես եկավ մի շարք առաջարկություններով, որոնք ողջունելի էին և առաջարկվեց դրանք ներկայացնել արդեն գրավոր տեսքով՝ օրենքի նախագծում տեղ գտնելու համար:

Նորություններ