ghost

Միջազգային գիտաժողով…

Այսօր տեղի ունեցավ  ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի և Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված «Նոր տնտեսական աշխարհակարգը․․․անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին։

Նախորդ գիտաժողովը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:

Վերջին տարիներին համաշխարհային տնտեսության կրած փոփոխությունները, պատերազմական իրավիճակը էական ազդեցություն ունեցան բազմաթիվ երկրների սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքի վրա՝ ձևավորելով նոր տնտեսական աշխարհակարգ: Արդյունքում կազմակերպվեց երկրորդ միջազգային գիտաժողովը, որը կրում է  «Նոր տնտեսական աշխարհակարգը․․․անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագիրը:

Գիտաժողովը նվիրված Հայաստանի պետական ​​տնտեսագիտական  համալսարանի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին։

Գիտաժողովի բացման առիթով գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղերձը ներկայացրեց ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի տնօրեն պարոն Հախվերդյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ  նաև Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ալեկսանդրա Լեշչինսկայան:

Գիտաժողովի կազմկոմիտեի անունից շնորհակալություն ենք հայտնում Գյումրու համայնքապետարանին և Շիրակի պետական համալսարաններին՝ գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար:

 «Նոր տնտեսական աշխարհակարգը․․․անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցության հայտեր են ներկայացրել ՀՀ-ի և ՌԴ-ի տարբեր համալսարանների, կառույցների ավելի քան 100 ներկայացուցիչներ: Գիտաժողովի լիագումար նիստին ներկայացված է երեք զեկուցում: Առաջին  զեկուցմամբ հանդես կգա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Գոմցյան, ով եղել է 25-ամյա պատմություն ունեցող մեր բուհի հիմնադիրներից:

Զեկուցման թեման է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի քառորդ դարը:

Оценка экономического развития стран ЕАЭС в условиях современных реалий / ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման գնահատումը ժամանակակից իրողությունների համատեքստում/ թեմայով զեկուցմամբ հանդես կգա  Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի կայուն զարգացման ամբիոնի պրոֆեսոր Ալեկսանդրա Լեշչինսկայան:

Լիագումար նիստի հաջորդ զեկուցողն է Հայաստանի անկախ համալսարանի ղեկավար, Լյուքսեմբուրգի համալսարանի գիտաշխատող Զարուհի Հակոբյանը: Զեկուցման թեման է՝ Regulation of Social Media Platforms: The Mechanism for Solving Polarization in Networks. / Սոցիալական մեդիա հարթակների կարգավորում. ցանցերում բևեռացման լուծման մեխանիզմը/:

Այսպիսով, լիագումար նիստը փակված է, իսկ գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն երեք բաժանմունքներում՝

  1. Համաշխարհային տնտեսության և ֆինանսական շուկաների զարգացման հեռանկարները կայուն զարգացման համատեքստում
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և  զբոսաշրջության դերը նոր տնտեսական աշխարհակարգի ապահովման գործում
  3. Նոր տնտեսական աշխարհակարգի իրավական, սոցիալ-քաղաքական և մշակութային առանցքները:

Գիտաժողովին ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման և տպագրվելու են գիտաժողովի  նյութերի երկու ժողովածուներում:

Դե ինչ, շնորհավորում եմ բոլորիս՝ մասնաճյուղի քառորդ-դարյա պատմության, միջազգային գիտաժողովի առթիվ՝ մաղթելով հետաքրքիր և արդյունավետ աշխատանք բաժանմունքներում:

Նորություններ