Այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի և Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված «Նոր տնտեսական աշխարհակարգը․․․անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին։
Նախորդ գիտաժողովը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Վերջին տարիներին համաշխարհային տնտեսության կրած փոփոխությունները, պատերազմական իրավիճակը էական ազդեցություն ունեցան բազմաթիվ երկրների սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքի վրա՝ ձևավորելով նոր տնտեսական աշխարհակարգ: Արդյունքում կազմակերպվեց երկրորդ միջազգային գիտաժողովը, որը կրում է «Նոր տնտեսական աշխարհակարգը․․․անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագիրը:
Գիտաժողովը նվիրված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին։
Գիտաժողովի բացման առիթով գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղերձը ներկայացրեց ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի տնօրեն պարոն Հախվերդյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ալեկսանդրա Լեշչինսկայան:
Գիտաժողովի կազմկոմիտեի անունից շնորհակալություն ենք հայտնում Գյումրու համայնքապետարանին և Շիրակի պետական համալսարաններին՝ գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար:
«Նոր տնտեսական աշխարհակարգը․․․անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցության հայտեր են ներկայացրել ՀՀ-ի և ՌԴ-ի տարբեր համալսարանների, կառույցների ավելի քան 100 ներկայացուցիչներ: Գիտաժողովի լիագումար նիստին ներկայացված է երեք զեկուցում: Առաջին զեկուցմամբ հանդես կգա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Գոմցյան, ով եղել է 25-ամյա պատմություն ունեցող մեր բուհի հիմնադիրներից:
Զեկուցման թեման է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի քառորդ դարը:
Оценка экономического развития стран ЕАЭС в условиях современных реалий / ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման գնահատումը ժամանակակից իրողությունների համատեքստում/ թեմայով զեկուցմամբ հանդես կգա Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի կայուն զարգացման ամբիոնի պրոֆեսոր Ալեկսանդրա Լեշչինսկայան:
Լիագումար նիստի հաջորդ զեկուցողն է Հայաստանի անկախ համալսարանի ղեկավար, Լյուքսեմբուրգի համալսարանի գիտաշխատող Զարուհի Հակոբյանը: Զեկուցման թեման է՝ Regulation of Social Media Platforms: The Mechanism for Solving Polarization in Networks. / Սոցիալական մեդիա հարթակների կարգավորում. ցանցերում բևեռացման լուծման մեխանիզմը/:
Այսպիսով, լիագումար նիստը փակված է, իսկ գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն երեք բաժանմունքներում՝
- Համաշխարհային տնտեսության և ֆինանսական շուկաների զարգացման հեռանկարները կայուն զարգացման համատեքստում
- Տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և զբոսաշրջության դերը նոր տնտեսական աշխարհակարգի ապահովման գործում
- Նոր տնտեսական աշխարհակարգի իրավական, սոցիալ-քաղաքական և մշակութային առանցքները:
Գիտաժողովին ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման և տպագրվելու են գիտաժողովի նյութերի երկու ժողովածուներում:
Դե ինչ, շնորհավորում եմ բոլորիս՝ մասնաճյուղի քառորդ-դարյա պատմության, միջազգային գիտաժողովի առթիվ՝ մաղթելով հետաքրքիր և արդյունավետ աշխատանք բաժանմունքներում: