ghost

«Հոսպիթալ մենեջմենթ» դասընթացի ամփոփում

Կառավարումը դա պրոֆեսիոնալների գործառույթ է:Առողջապահության ոլորտում գրագետ ու մրցունակ կառավարիչ լինելը արդիական պահանջ ։


Այսօր ավարտվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և ««Ազգային Բժշկական Պալատ» մասնագիտական միություն»ՀԿ -ի հուշագրով ստեղծված «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացը,որին որին կարող էին մասնակցել ՀՀ առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարները, բժիշկները և բժշկական կազմակերպությունների  վարչական անձնակազմը։։

Դասընթացի  ավարտին մասնակիցներին տրվեց վկայականներ։ Հիշեցնենք,որ 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-113-Ն օրենքը, որը արմատական փոփոխություններ է նախատեսում բուժաշխատողների մասնագիտական որակների շարունակական բարձրացման ներկայիս մոդելում` այն համահունչ դարձնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին և մեթոդաբանությանը: Անչափ կարևոր է, որ այսուհետև ՀՀ տարածքում մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար բուժաշխատողները պետք է ունենան Մասնագիտական գործունեության հավաստագիր, որը տրամադրվելու է 5 տարի ժամկետով:Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին շնորհվել է ՇՄԶ 54 տեսական և 9 գործնական կրեդիտ։

Դասընթացը հիմնված է բացառապես միջազգային փորձի, պրակտիկ փորձառության և ՀՀ օրենսդրության  համադրության վրա։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի և Ազգային բժշկական պալատի համատեղ կազմակերպած Հոսպիտալ Մենեջմենթ Գյումրու 36 շրաջանավարտներն այսօր ստացան իրենց վկայականները։Շնորհավորում ենք

Նորություններ