Ուսխորհրդի մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ահա և մենք, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներս, ավելի կոնկրետ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներս, մենք կասեինք ավելին, ամենալավ ուսխորհրդի անդամներս:

Մեր  ուսանողական խորհուրդը ձևավորվել է 1999թ.-ի ապրիլի 17-ին և մինչ օրս գործում է համաձայն ընդունված բոլոր սկզբունքների: 2002թ. ՀՊՏՀ ԳՄ ՈւԽ-ի նախաձեռնությամբ ստեղծվում է քաղաքային ուսանողական խորհուրդ:

Մենք գիտենք մեր և՛ իրավունքները, և՛ պարտականությունները, ինչպես նաև փորձում ենք հնարավորինս իրազեկ դարձնել նաև մեր համալսարանի ողջ ուսանողությանը իրենց իրավունքների և պարտականությունների մասին, պաշտպանել նրանց շահերը և փորձել մերօրյա երիտասարդությանը դարձնել էլ ավելի ակտիվ, ինչի պակասն այսօր բավականին զգացվում է:

Մեր ուսխորհուրդը ձևավորման օրվանից ունեցել է գլխավոր նպատակ և դրանք առավել պարզ և բովանդակալից ներկայացնում ենք ստորև`

ՈՒԽի նպատակները

ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությունը,

ուսանողների մասնագիտական և ստեղծագործական ներուժի բացահայտմանը, նրանց զարգացմանը և ինքնաարտահայտմանը նպաստելը

համալսարանի գործունեության կազմակերպմանը և ուսանողական ծրագրերի բարեփոխումներին աջակցելը և գործուն մասնակցություն ունենալը

համագործակցության ապահովումը և կապերի ամրապնդումը

երիտասարդության շրջանում տարվող քաղաքականության մշակում և դրա իրագործում

ուսանողների ազատ ժամանցի և հանգստի կազմակերպումը:

Ուսանողական խորհուրդն ունի 5 մշտական հանձնաժողովներ`

1.Շահերի պաշտպանության հանձնաժողով

2.Մամուլի և հանրային կապերի հանձնաժողով

3.Ուսումնագիտական հանձնաժողով

4.Սպորտի, ժամանցի և մշակույթի հանձնաժողով

5.Ոչ ֆորմալ կրթության հանձնաժողով

Բացի մշտական հանձնաժողովներից գործում են ժամանակավոր հանձնախմբեր, ինչպես նաև տարբեր ուսանողական ակումբներ` ինտելեկտուալ, բանավեճային, Mafclub և այլն:

ՀՊՏՀ ԳՄ ուսանողական խորհուրդը համագործակցում է տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների,  երիտասարդական և այլ կազմակերպությունների հետ:

Փոխադարձ հարգանքի, վստահության, ընկերության և սիրո վրա հիմնված ՈՒԽը կարողացավ իր շուրջը հավաքել ուսանողներին, որոնք համախմբվել են մեկ միասնական գաղափարի շուրջ:

Այս յուրօրինակ ընտանիքը կարողանում է կատարել իր առաքելությունը և դրա վառ ապացույցն է մեր այսօրվա հաջողություններն ու հաղթանակները:

Մենք շարժվում ենք առաջ, շարժվում ենք դեպի բարձունքները:

Նորություններ