ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
- Մասնակցում է ուսումնական ծանրաբեռնվածության կազմման աշխատանքներին,
- Իրականացնում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի անձնական տվյալների, գործողությունների անհատական տարեկան պլանների և վերապատրաստման կարիքների հավաքագրում և հաշվառում,
- Մասնակցում է ամբիոնի նիստերի կազմակերպման և վարման աշխատանքներին,
- Աջակցում է ոչ ֆորմալ կրթության կազմակերպմանը
- Վարում է առարկայական ծրագրերի միասնական հարթակը /UMS.am/
- Կազմակերպում է գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործընթացը ,
- Աջակցում է ուսումնական, գիտական միջոցառումների կազմակերպմանը (բաց դասեր, հանդիպում-քննարկումներ, գործնական այցեր և այլն),
- Սպասարկում ամփոփիչ ատեստավորման գործընթացը
- Կազմակերպում է անհատական աշխատանքների իրականացման գործընթացը (վերջիններիս թեմաների և դրանց բաշխման ցուցակների հավաքագրում, հաշվառում, համապատասխանության ստուգում և հաստատման ներկայացում, ինպես նաև աշխատանքների հավաքագրում, դրանց՝ ցուցակների հետ համապատասխանության ստուգում),
- Վարում է առարկայական ծրագրերի միասնական հարթակը /MOODLE.am/
- Կազմակերպում և սպասարկում է ուսումնաարտադրական, գիտահետազոտական, գիտամանկավարժական փորձառության իրականացման գործընթացը,
- Սպասարկում ամփոփիչ ատեստավորման գործընթացը,
- Մշտադիտարկում է ուսանողներին տրամադրվող ռեսուրսների (դասախոսություններ, գրականություն, առաջադրանքներ, հարցաշարեր) և դրանց ներկայացվող պահանջների համապատասխանությունը,
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀՊՏՀ ԳՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը գործում է 1997 թվականից` բուհի հիմնադրման օրվանից, իսկ բնագիտամաթեմատիկական և հումանիտար առարկաների ամբիոնը ստեղծվել է 2005 թվականին:2019 թվականին ամբիոնները միավորվել են, ինչի արդյունքում այժմ գործում է Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը մեկ ամբիոնով՝ Ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների:Արդեն 20 տարուց ավելի է բուհի շարժիչ ուժը, գլխավոր սնուցող օղակը հանդիսացել է և հանդիսանում է ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը` իր պրոֆեսորադասախոսական կազմով, գիտական գործունեությամբ զբաղված մասնագետներով և լաբորանտներով: Տարիների ընթացքում ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը համալրվել է այնպիսի մասնագետներով, ովքեր մեր բուհի պատիվը բարձր են պահում ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային հարթակներում:
Մեր ամբիոնի դասախոսների բազմաթիվ գիտահետազոտական հոդվածներ տպագրվել են տեղական և միջազգային հանդեսներում: Ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են միջազգային տարբեր ծրագրերի, նաև իրենց ակտիվ մասնակցությունն ունեն միջազգային (Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա և այլն) և տեղական գիտաժողովներում:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մոտ 50%-ը կազմում են ՀՊՏՀ ԳՄ-ի նախկին ուսանողները: Ամբիոնի կազմը իր մեջ ներառում է գիտության 4 դոկտոր, պրոֆեսորներ, գիտությունների 10 թեկնածու, դոցենտներ, գիտության 10 թեկնածուներ:Ունենալով մասնագիտական մեծ ներուժ` տարիներ շարունակ մի շարք առարկայական ծրագրեր մշակվել են ամբիոնի դասախոսների կողմից: Գերադասելով և անհրաժեշտ համարելով գիտական և կրթական առաջխաղացումը` մեր բուհի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը սերտ համագործակցության մեջ է գտնվում մայր բուհի բոլոր ամբիոնների հետ: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի արգասաբեր աշխատանքի շնորհիվ է նաև, որ ՀՊՏՀ ԳՄ-ն մարզում և հանրապետությունում ունի բարձր վարկանիշ և մեծ պատրաստակամություն նպաստելու բուհի հետագա զարգացմանն ու ուսումնագիտական կատարելագործմանը:
Ամբիոնի վարիչները
- 1997-2017 – տ.գ.դ., պրոֆեսոր Սամսոն Դավոյան
- 2017 մայիս- դեկտեմբեր -տ.գ.թ., դոցենտ Կարեն Պետրոսյան (ժ/պ)
- 2018 հունվար-հուլիս -տ.գ.թ. Սուքիաս Ավետիսյան (ժ/պ)
- 2018-2020թթ – տ.գ.թ., դոցենտ Գայանե Սալնազարյան