1982թ., ապրիլի 17, Շիրակի մարզ, ք. Գյումրի
Աշխատանքային գործունեություն
2018թ.- մինչ այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2017-2018թթ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար
2017-2018 թթ.՝ Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն
2016-2018 թթ.՝ ԵՄ Միջմշակութային հետազոտությունների, կրթության և երկխոսության միջազգային կենտրոնի մարքեթինգի ու կառավարման դասավանդող և խորհրդատու «Համայնքի զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրում
2015-2016թթ.՝ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության մարքեթինգի և վաճառքի ազգային փորձագետ
2003թ.- մինչ այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս
Կրթություն
2003-2006 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում: Պաշտպանել է գիտական ատենախոսություն «Ներդրումային կազմակերպությունների գործունեության հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի աստիճան,
1998-2003 թթ.սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ֆինանսահաշվային ֆակուլտետում ֆինանսներ մասնագիտությամբ:
Այլ տվյալներ
2013թ.-մինչ այժմ՝ ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ ֆինանսական փորձագետ, բիզնես զարգացման և մարքեթինգի ուղղության պատասխանատու,
2007թ.-մինչ այժմ՝ ՀԱՀ «Թրփմանջյան հիմնադրամի գյուղերի զարգացում» ծրագրի (AUATRDP) դասընթացավար,
2018թ.՝ Վիեննայում մասնակցել է Հայաստանի գործարար մասնակցության կազմակերպությունների (ԳՄԿ-ներ) ակադեմիայի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրին,
2016թ.՝ ստացել է դոցենտի կոչում,
2014-2015 թթ.՝ եղել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության UNIDO/GEF մենթոր «Հայաստանում ՄԱԱԶԿ/ԳԷՀ Մաքուր տեխնոլոգիաների» գլոբալ ինովացիոն ծրագրում,
2014թ.՝ մասնակցել է «Սոցիալական ձեռնարկատիրություն» թեմայով դասընթացի Վիեննայում,
2008 թ.՝ ստացել է «Երկարաժամկետ նվիրված գործունեության» պարգև ՀՊՏՀ-ից
2007-2012 թթ.՝ եղել է «Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության» կենտրոնական խորհրդի ատենապետ
13 գիտական հոդվածների, 2 ձեռնարկների հեղինակ է: