Հարգելի՛ ուսանողներ,
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման շրջանակներում վարձավճարի զեղչ ստանալու հնարավորություն ունեն՝
Ավարտական կուրսերի այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է 90 տոկոս և ավելի, նրանք հնարավորություն ունեն ստանալու երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում:
Ոչ ավարտական կուրսերի ուսանողները, որոնց ՄՈԳ-ը, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է 90 տոկոս և ավելի, կստանան ուսման վարձի 75 տոկոս փոխհատուցում։
Այն ուսանողները, ովքեր ցանկանում են տեղեկանալ, արդյոք բուհի կողմից միջոցառման շահառու ճանաչվել են, թե ոչ կարող են գրել մասնաճյուղի պաշտոնական ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ-հասցեին։
Մանրամասները ՀՀ ԿԳՄՍ կայքում։